Երբեք մի դադարիր շպտալ

Կար-չկար, մի տղամարդ կար։ Նա ուներ երկու երեխա։ Աղջիկը՝ Անժելինան և  տղան՝ Ժուլյենը։ Անժելինան երբե՛ք չէր նեղանում կամ տխրում, նա երբե՛ք չէր դադարում ժպտալ։ Իսկ Ժուլյենը միշտ և ամեն բանից կարող էր նեղանալ։ Ե՛վ գնահատականից, և՛ եթե իրեն սխալ հասկանան, և՛ եթե նրա ուզածը չկատարեն, և՛ եթե նրան վատ վերաբերվեն և շատ ու շատ այլ բաներից։ Նա իր ծնունդը երբեք չէր ուզում նշել, որովհետև նա չգիտեր, թե ինչքան լավ է դա։ Նրա դեմքին երբեք ժպիտ չէր երևում։ Բայց այնուամենայնիվ, մի օր նա ժպտաց։ Ո՞րն էր պատճառը։ Կարդա՛, և կիմանաս։

Իր ծննդյան օրը Ժուլյենը վերադարձավ դպրոցից՝ ինչպես միշտ՝ տխուր դեմքով։ Այս անգամ նրա մայրիկն ու հայրիկը և քույրիկը՝ Անժելինան, որոշեցին նրան անակնկալ անել։ Ժուլյենը նստեց իր սենյակում, իր աթոռի վրա ինչպես միշտ լուրջ դեմքով։ Հանկարծ սեղանի տակ տեսավ ժպտացող տիկնիկ, որի ձեռքին կար մի բացիկ։ Նա բացեց բացիկը, այնտեղ գրված էր․ «Բարև Ժուլյեն։ Ես ուզում եմ քեզ մի բան ասել։ Եթե դու տասը օր շարունակ ժպտաս, քո կյանքում մի կախարդական բան կհայտնվի»։ Թեև Ժուլյենի համար դժվար էր, նա սկսեց զոռով ժպտալ։ Հաջորդ օրը դպրոցում նա նկատեց, որ երբ նա ժպտում է, դպրոցի մյուս երեխաներն էլ նրան են ժպտում։ Այդ օրը Ժուլյենը հասկացավ, որ ժպիտը նրա կյանքը հեշտացնում է և կարծես թե դժվարությունները ավելի հեշտ է հաղթահարում։

Նրա ծնողների և քրոջ անակնկալը ստացվեց։ Ժուլյենի կյանքում հայտնվեց մի իսկական կախարդական բան՝ ԺՊԻՏ․․․

Leave a comment