- Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները: Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:
- Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին: Օգտակար հանածոները շատ չեն, բայց բնական ռեսուրսներ կան օրինակ՝ մարմարը, նավթը և սնդիկը։
- Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում: Իտալիան շատ մեծ դեր է տանում ժամանակակից աշխարհում։ Իտալիան ունի շատ գեղեցիկ քաղաքներ։ Իտալիայում զարգացած է քիմիական արտադրությունը և սպասարկման ոլորտը։
- Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում: Հիմնականում Հարավային Եվրոպայում բավականին ցրտոտ կլիմա է։ Հիմնականում համեմատած ուրիշ երկրների հետ Եվրոպայում գալիս են շատ անձրևներ։ Առանձնահատկությունները ոչ շատ տաք ամառներ, մեղմ, խոնավ ձմեռներ։ Կլիման բազմազան է։
- Պատմի՛ր բնակչության մասին: Բնակչության թվով Իտալիան Եվրոպայի չորրորդ երկիրն է։ Երկրի բնակչության 98%-ն իտալացիներ են, որոնք դավանանքով քրիստոնյա կաթոլիկներ են։ Իտալիայի բնակչության ձևավորումը շատ բարդ և երկարատև գործընթաց է եղել։ Տեղաբնիկ իտալիկ ցեղերը միաձուլվել են՝ կելտերի, հույների և այլ ժողովուրդների հետ։ Բնակչությունը միատար է և ծերացող։
- Ի՞նչ գիտես Վենետիկի մասին: Վենետիկը կառուցված է 118 կղզիների վրա, որոնք իրար են միացած բազմաթիվ կամուրջներով և իրարից բաժանվում են փողոց-ջրանցքներով։ Այն աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից է և համարվում է զբոսաշրջության խոշոր կենտրոն։ Այստեղ բազմաթիվ են աշխարհահռչակ ճարտարապետական հուշարձանները։
- Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:


Published by mnacakanyanaren
Բարև ձեզ, ես Արենն եմ: Սիրում եմ մաթեմատիկա, շախմատ, ունեմ շախմատի 1-կարգի որակավորում:
View all posts by mnacakanyanaren