Արժեքը դա մարդկային որակներն են։ Բոլոր հարցերում, այնպես էլ արժեք հասկացողության մեջ տարբեր մարդիկ տարբեր կարծիք ունենք, տարբեր արժեքներ են կարևորում մարդու մեջ։ Իմ կարծիքով կարևոր արժեքներ են ազնվությունը, հավատարմությունը, վստահելիությունը, բարիությունը: Ես համաձայն եմ, որ այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ: Այո կյանքի գիտելիքի պաշար ունենալուց, ավելի խորը մտածելուց հետո կարող ենք ասել, թե որ արժեքն ենք կարևորում, բայց դա չի նշանակում, որ տարիքով փոքր մարդիկ չեն կարող գնահատել, կարևորել արժեքը, ուղղակի կարծիքը տարիների ընթացքում փոփոխվում է։ Եվ իմ կարծիքով չկան այնպիսի արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը, քանի որ ամեն մարդ տարբեր է մտածում, տարբեր արժեքներ է գնահատում:
Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:
Հաստատուն, և մարդկանց համար շատ թանկ կենսական կողմնորոշումը իմաստասերներն անվանել են արժեք։ Դա այն է ինչը շատ կարևոր է, խիստ թանկ է, առանց որի մարդը չի կարող պատկերացնել իր լիարժեք կյանքը։
Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:
Ինչ-որ մեկի համար կարևոր են նյութական արժեքները՝ բարեկեցություն, հարստություն, կայուն ֆինանսական վիճակ, կարիերա, իշխանություն: Իսկ ուրիշների համար թանկ են հոգեւոր արժեքները՝ ընտանիք, հայրենիք, սեր, ազնվություն, բարություն, ընկերներ և այլն: Ամեն մարդ ինքն է ընտրում իր առաջնահերթությունները:
Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:
Այո, մի խոսք կա, որ մենք սկսում ենք գնահատել, երբ կորցնում ենք, յուրաքանչյուր բան գնահատելու համար, կաևոր է գիտելիքը՝ հասկանալու համար դրա դերը մեր կյանքում, կենսափորձը և այլն։
Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:
Շատ կարևոր արժեքներ են․
- Ընտանիքը
- Ընկերները
- Հայրենիքը
- գումարը