20.11.24 Հայոց լեզու

Ածանցավոր բայի տեսակները․

Առանձնացրո’ւ պարզ և սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանց ունեցող բայերը՝ ընդգծելով բայածանցները․

քարանալ, հեռացնել, կատակել, մոտեցնել, կռկռալ, վազել, քշվել, հանգստանալ, բզբզալ, զարմացնել, զարմանալ, ցատկոտել, բարձրանալ

Պարզ — կատակել, վազել

Սոսկածանցավոր — քարանալ, կատակել, հանգստանալ, զարմանալ, բարձրանալ

Պատճառական — հեռացնել, մոտեցնել, զարմացնել

Բազմապատկական — կռկռալ, բզբզալ, ցատկոտել

Կրավորական — քշվել

2․ Կազմի’ր տրված բայերի պատճառական ձևերը․

հանգստանալ — հանգստացնել
մոտենալ-մոտեցնել
բերել-տալ
վախենալ — վախեցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
հեռանալ-հեռացնել
լռել-լռեցնել
տանել-բերել

3․ Ընդգծի’ր նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։ 
Առանձնացրու պարզ և բարդ նախադասությունները․

Երեխան, վախենալով շնից, մտավ մոտակա տունը։ — պարզ նախադասություն
Այդ տունը վաղուց, շա՜տ վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։ — բարդ նախադասություն
Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։ — պարզ նախադասություն
Ծառերի միապաղաղ կանչի մեջ այդ սպիտակ շենքր անցորդներին թվում է ինչ–որ խորհրդավոր բան, իսկ աղոթասեր օտարականին թվում է մատուռ կամ վանք։ — բարդ նախադասություն
Դու գնացիր, և ես մոռացա քեզ։ — բարդ նախադասություն
Այդ սպիտակ տունը, որ գոռոզ կերպով բազմել է անտառի գլխին, հանրակացարանն է: — բարդ նախադասություն

4. Ածանցներ
Տրված ածանցներով բառեր կազմի’ր.
անք, որդ, ակ, ար, պան, անի, ե, յալ, բաց, ապ, երորդ, րորդ, սուն, բար, որեն

անք — հարգանք, փրկանք

որդ — գնորդ, որսորդ, առաջնորդ, կիսորդ

ակ — տնակ, կայծակ, վիպակ

ար — կերպար, տիպար, կենարար

պան — պահապան

ե — թղթե, ոսկե, բրոնզե

յալ — հավելյալ, միացյալ

բաց — բացահայտ, բացատրություն

երորդ — հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ

րորդ — երկրորդ

սուն — երեսուն, քառասուն, հիսուն, ութսուն

բար — հավանաբար, համեմատաբար

որեն — արագորեն, դանդաղորեն, մեղմորեն

5․ Բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության.
տեսականի, գոգնոց, մատանի, շրջանակ, կենարար,նստարան, հարսնացու,ծամոն,  ցանկալի, թևավոր,մոլորյալ, փայլուն,դժգոհ,վերահաս, տարօրինակ, իննսուն, խստիվ, ներքուստ:

Տեսականի — տեսակ(արմատ), անի(վերջածանց) — պարզ ածանցավոր

Գոգնոց — գոգ(արմատ), ոց(վերջածանց) — պարզ ածանցավոր

Մատանի — մատ(արմատ), անի(վերջածանց) — պարզ ածանցավոր

Շրջանակ — շուրջ(արմատ), անակ(վերջածանց) — պարզ ածանցավոր

Կենարար — կեն(արմատ), արար(վերջածանց) — պարզ ածանցավոր

Նստարան — նիստ(արմատ), արան(վերջածանց) — պարզ ածանցավոր

Հարսնացու — հարս(արմատ), ացու(վերջածանց) — պարզ ածանցավոր

Ծամոն — ծամ(արմատ), ոն(վերջածանց) — պարզ ածանցավոր

Ցանկալի — ցանկ(արմատ), ալի(վերջածանց) — պարզ ածանցավոր

Թևավոր — թև(արմատ), վոր(վերջածանց) — պարզ ածանցավոր

Մոլորյալ — մոլոր(արմատ), յալ(վերջածանց) — պարզ ածանցավոր

Փայլուն — փայլ(արմատ), ուն(վերջածանց) — պարզ ածանցավոր

Դժգոհ — դժ(նախածանց), գոհ(արմատ) — պարզ ածանցավոր

Վերահաս — վեր(արմատ), ա(հոդակապ), հաս(արմատ) — բարդ բառ

Տարօրինակ — տար(ածանց), օրինակ(արմատ) — պարզ ածանցավոր

Իննսուն — ինը(արմատ), սուն(ածանց) — պարզ ածանցավոր

Խստիվ — խիստ(արմատ), իվ(ածանց) — պարզ ածանցավոր

Ներքուստ — ներք(արմատ), ուստ(վերջածանց) — պարզ ածանցավոր

6. Գրիր, թե տրված բառերը ինչ խոսքի մասի են պատկանում:

Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:

Հարյուր իննսուներեք — թվական

Թե — շաղկապ

Դու — դերանուն

Անշուշտ — մակբայ

Դանդաղ — ածական

Վրա — կապ

Թութակ — գոյական

Բոլորը — դերանուն

Վա՜յ — ձայնարկություն

Մասին — կապ

Կամաց-կամաց — մակբայ

Հավանաբար — վերաբերական

Մտերմանալ — բայ

Ոչ մեկը — դերանուն

Հովիվ — գոյական

Որպեսզի — շաղկապ

Արագ — ածական

Երրորդ — թվական

Կացին — գոյական

Ա՜խ — ձայնարկություն

Դեղին — ածական

Ընկերանալ — բայ

Երկար — ածական

Կարծես — բայ

Կրկնել — բայ

է՜ — ձայնարկություն

Բացի — կապ

Որովհետև — շաղկապ

Հնգական — թվական

7.Գոյական անուն

Տրված բառերը ո՞ր հոլովման են պատկանում:

ծառ, մայր, ձի, մերոնք, գարուն, օր, նստարան, ձուկ, շաբաթ, կաղնի, Վարդանենք,

Այս բոլոր բառերը պատկանում են ուղղական հոլովին:

4. Ինքդ ընտրիր և հոլովի՛ր հինգը բառ։

գիրք, տուն, մարդ, տղա, ընկեր:

գիրք- ուղղական-գիրքը, սեռական-գրքի, տրական-գրքին, հայցական-գիրքը, բացառական-գրքից, գործիական-գրքով, ներգոյական-գրքում:

տուն- ուղղական-տունը, սեռական-տան, տրական-տանը, հայցական-տունը, բացառական-տնից, գործիական-տնով, ներգոյական-տան մեջ:

մարդ- ուղղական-մարդ, սեռական-մարդու, տրական-մարդուն, հայցական-մարդը,բացառական-մարդուց, գործիական-մարդու շնորհիվ, ներգոյական-մարդու մեջ:

տղա- ուղղական-տղա, սեռական-տղան, տրական-տղային, հայցական-տղան, բացառական-տղայից, գործիական-տղայով, ներգոյական-տղայի մեջ:

ընկեր- ուղղական-ընկեր, սեռական-ընկերոջ, տրական-ընկերոջը, հայցական-ընկերոջը, բացառական-ընկերոջից, գործիական-ընկերոջով, ներգոյական- ընկերոջ մեջ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ռեֆորմացիա — Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում կաթոլիկ եկեղեցու
բարեփոխման համար XVI դ. առաջին կեսին սկսված հասարակական–քաղաքական շարժում:
Հակառեֆորմացիա— Հռոմի պապի գլխավորությամբ Ռեֆորմացիայի դեմ
ծավալված շարժում։
Նիդերլանդական հեղափոխություն — 1566–1609 թթ. Իսպանիայի դեմ Նիդերլանդների մղած ազգային–ազատագրական պատերազմը։
Ինդուլգենցիա — Մեղքերի թողության վկայագիր։
Բողոքականներ — Բողոքական եկեղեցու հետևորդներ։ Նրանք ժխտում էին
եկեղեցու՝ որպես Աստծո և մարդկանց միջև միջնորդի մասին ուսմունքը:
Անգլիկան եկեղեցի — Անգլիական բողոքական եկեղեցու անվանումը։
Ինկվիզիցիա — Կաթոլիկ եկեղեցու դատարան. ստեղծվել էր 1215 թ., իրականացնում էր հավատաքննություն և դաժան պատիժներ սահմանում մեղավոր ճանաչվածների նկատմամբ։ Դարձել էր գործիք եկեղեցու հակառակորդներին հալածելու համար:
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Մարտին Լյութեր — Ռեֆորմացիայի հիմնադիրը. գերմանացի աստվածաբան
(1483–1546 թթ.)։
Հենրիխ VIII — Անգլիայի թագավոր, գահակալել է 1509–1547 թթ.։
Ժան Կալվին — Ֆրանսիացի աստվածաբան (1509–1564 թթ.)։
«Հիսուսի ընկերություն» — Կաթոլիկ վանական միաբանություն: Հիմնադրվել է
1534 թ.: Դրա անդամները հայտնի են ճիզվիտներ անունով՝ Հիսուս անվան
լատ. ձևից։ 2013 թ.՝ պատմության մեջ առաջին անգամ, այս միաբանության
անդամ Ֆրանցիսկ I-ն ընտրվել է Հռոմի պապ։

Դաս 1
Ռեֆորմացիայի սկիզբը
Միջնադարյան մարդու կյանքն ամբողջովին կառուցված էր կրոնական աշխարհայացքի վրա։ Հավատացյալի համար հատկապես կարևոր նշանակություն ուներ գործած մեղքերից փրկվելու խնդիրը:Հոգևորականները քարոզում էին, որ առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկություն գտնել։ Դրա համար անհրաժեշտ է ամեն օր այցելել եկեղեցի, զբաղվել բարեգործությամբ, եկեղեցու կարիքների համար դրամ հատկացնել: Եկեղեցին սկսեց կիրառել նաև մեկ այլ միջոց: Հռոմի պապի անունից հավատացյալներին վաճառում էին ինդուլգենցիաներ։ Այն գնողն ազատվում էր բոլոր մեղքերից: Դրա դեմ սկսեց պայքարել Մարտին Լյութերը, որը
Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր էր։ Նա հրապարակայնորեն այրեց մեղքերի քավության մասին պապի հրովարտակը և 1517 թ. հոկտեմբերի 31–ին Վիտենբերգ քաղաքի տաճարի դռանը մի թուղթ փակցրեց: Այն պարունակում էր 95 դրույթներ: Նա ասում էր, որ մարդը կարող է փրկվել միայն իր հավատով, այլ ոչ թե ինդուլգենցիաներ գնելով: Նրա կարծիքով պապն իրավունք չունի խառնվելու աշխարհիկ իշխանության գործերին, իսկ եկեղեցին պետք է ենթարկվի պետությանը։ Ռեֆորմացիայի կողմնակիցները քրիստոնեական հավատքի միակ աղբյուր ճանաչեցին Աստվածաշունչը։ Իսկ կաթոլիկ եկեղեցին Սուրբ Գրքի հետ միաժամանակ որպես հավատքի աղբյուր ընդունում էր նաև տիեզերական ժողովների կանոնները և պապերի որոշումները։ Շուտով Ռեֆորմացիան վերածվեց հասարակական լայն շարժման, քանզի դրան մասնակցում էին հասարակության բոլոր խավերը։ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կարլոս V–ը հրամանագիր արձակեց Լյութերի քարոզած գաղափարներն արգելելու մասին։ Դրա դեմ բողոքեցին Լյութերի կողմնակիցները։ Այդտեղից էլ լյութերականներին սկսեցին անվանել բողոքականներ:Լյութերականները բարեփոխումներ կատարեցին գերմանական կաթոլիկ եկեղեցում: Արդյունքում՝ Գերմանիայում առաջացավ բողոքական (լյութերական) եկեղեցի: Հաստատվեց «Ում իշխանությունը, նրա էլ՝ հավատը» սկզբունքը: Այսինքն՝ կայսրության տվյալ տարածքի իշխանն էր որոշում իր հպատակների հավատը՝ կաթոլիկ կամ բողոքական:

Բողոքական եկեղեցիների առաջացումը
Եվրոպական այլ երկրներում նույնպես առաջացան բողոքական եկեղեցիներ:
Անգլիայի Հենրիխ VIII թագավորը 1534 թ. հրապարակեց գերագահության մասին օրենքը: Այն սահմանում էր, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի թագավորը: Եկեղեցական հողերը բռնագրավվեցին: Ժամասացությունը սկսեց կատարվել անգլերենով: Եպիսկոպոսներին պաշտոնների էր նշանակում Անգլիայի խորհրդարանը: Հոգևորականները վարձատրվում էին պետական գանձարանից։ Արդյունքում ձևավորվեց անգլիկան եկեղեցին: Ռեֆորմացիայի հայտնի մյուս երկիրը Շվեյցարիան էր: Այստեղ շարժումը գլխավորեց Ժան Կալվինը։ Նա մշակեց բարեպաշտության և օրինակելի վարքի նոր կանոններ: Կալվինի գաղափարներն այնքան տարածվեցին, որ Ժնև քաղաքի իշխանությունները
գործադրեցին դրանք: Արգելվեցին զվարճությունները, երաժշտությունը, լավ հագնվելը, թղթախաղը: Ժամանակակիցները Կալվինին անվանում էին «Ժնևի պապ»։
Բողոքական այս եկեղեցին նրա անունով կոչվեց կալվինական։

Առաջադրանք 1

>պատմել դասը

Պարապմունք 19

Թեմա՝ Բուրգ

Հին աշխարհի յոթ հրաշալիքներից են Եգիպտական բուրգերը:

Բուրգերի հաճախ ենք հանդիպում նաև հայկական ճարտարապետական կոթողներում:

Մասնավորապես, եկեղեցիներից շատերի գմբեթներն ունեն բուրգի տեսք:

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

Բազմանկյունը  կոչվում  է  բուրգի  հիմք, եռանկյունները՝  կողմնային  նիստեր ,իսկ եռանկյունների  ընդհանուր  գագաթը՝  բուրգի  գագաթ։ Բուրգի գագաթը հիմքի բազմանկյան գագաթներին միացնող հատվածները կոչվում են կողմնային կողեր, իսկ գագաթի հանդիպակաց կողմերը՝ հիմքի կողեր։

Բուրգի գագաթից հիմքի հարթությանն իջեցված ուղղահայացը կոչվում է բուրգի բարձրություն:

 Բուրգը, կախված  հիմքի  բազմանկյան  կողմերի  թվից, կոչվում  է  եռանկյուն  բուրգ, քառանկյուն  բուրգ,  հնգանկյուն  բուրգ  և  այլն։

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

Բուրգը  նշանակելու համար սկզբում  գրվում է գագաթի տառը, այնուհետև՝ հիմքի բազմանկյան գագաթների տառերը։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Ո՞ր մարմինն է կոչվում  բուրգ։

Բուրգն  այն  բազմանիստն  է, որի  նիստերից  մեկը  բազմանկյուն  է, իսկ  մյուս  բոլոր նիստերն  ընդհանուր  գագաթով  եռանկյուններ  են:

2.GEOGEBRA ծրագրով գծիր  բուրգ։

3.Ո՞ր նիստերն են կոչվում հիմքեր, կողմնային նիստեր:

n-անկյուն բուրգն ունի 2n կող (n-ը հիմքի կողերն են, n-ը՝ կողմնային կողերը), n+1 գագաթ  և  n+1 նիստ։

4․Գտեք վեցանկյան բուրգի կողերի, գագաթների, նիստերի քանակը,

Կողեր – 2 * 6 = 12
Գագաթներ – 6 + 1 = 7
Նիստեր – 6 + 1 = 7

GEOGEBRA     ծրագրով գծեք վեցանկյուն բուրգ:

5․Կարո՞ղ է բուրգի կողերի թիվը լինել՝

ա) 13
Ոչ, քանի որ 16-ը չի բաժանվում երկուսի։

բ) 16
Այո, քանի որ 16-ը բաժանվում է երկուսի։

գ) 19։    
Ոչ, քանի որ 19-ը չի բաժանվում երկուսի։

Պատասխանը հիմնավորել։

6․Կարո՞ղ է լինել այնպիսի բուրգ, որն ունի ՝

ա) 9 նիստ,      
Այո, քանի որ 9-ից հանել մեկ հնարավոր է։

բ)  9 կող։    
Ոչ, քանի որ 9-ը երկուսի չի բաժանվում։

Պատասխանը հիմնավորել։

7․ Ինչպե՞ս է կոչվում այն բուրգը, եթե այն ունի

ա) 13 նիստ – Տասներկուանկյուն բուրգ
բ) 10 գագաթ –  Իննանկյուն բուրգ 
գ) 12 կող – Վեցանկյուն բուրգ։

8․Քառանկյուն բուրգի հիմքը 64 սմ պարագծով քառակուսի է,իսկ կողմնային նիստերը հավասարակողմ եռանկյուններ են։ Գտեք բուրգի կողմնային կողերը։
64սմ / 4 = 16սմ
16սմ * 3 = 48սմ
48սմ * 4 = 192սմ։

Լաբ․աշխ․հավասարաչափ արագացող շարժման ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը․

1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։

2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։

3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։

Աշխատանքը կատարելու համար պետք է իմանալ․

1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․

V=at  S=at2/2 ՝ այս բանաձևից a= 2S/t2

2․Արագացման սահմանումը,բանաձև,միավորը։

Այն ֆիզիկական մեծությունը որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որի ընթացքում կատարվել է այտ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում: Նշանակում ենք անգլերեն a-տառով` լատիներեն (ակսլերատիո) որը նշանակում է թարգմանաբար արագացում:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։

Փորձի ընթացքը

Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։Չափեցի ճոռի երկարությունը։Դա կլինի այն ճանապարհը(S),որը կանցնի գնդիկը փորձի ժամանակ։Բաց թողեցի գնդիկը և միաժամանակ աշխատեցրեցի վայրկենաչափը։Երբ գնդիկը կբախվի արգելակին կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցեցի շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվիր չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2

Այժմ նույն փորձը ,նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։

Փորձ 1

S=1.1մ                         t=(t1+t2+t3)/3=(1.3վ+1.2վ+0.5վ)÷3=1վ

t1=1.3վ                        a= 2S/1²=2×1.1մ/1վ²=2.2

t2=1.2վ

t3=0.5վ

a-2.2

Փորձ 2

S=                         t=(t1+t2+t3)/3=

t1=                        a= 2S/t2

t2=

t3=

Փորձ 3

S=                         t=(t1+t2+t3)/3=

t1=                        a= 2S/t2

t2=

t3=

Կատարածդ փորձերից արա վերջնական եզրակացություն,գնդիկի շարժումը թեք ճոռով———

1․հավասարաչափ է։

2․անհավասարաչափ արագացող է։

3․ հավասարաչափ արագացող է։Ինչո՞ւ։