ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Դաս 1

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Վերածնունդ (ֆրանս.՝ Ռենեսանս) — Հասարակական–քաղաքական և մշակութային շարժում. սկսվել է Իտալիայում XIV դարում:
Բարձր Վերածնունդ — Վերածննդի զարգացման բարձրակետը. ընդգրկում է
XV դարի վերջից մինչև XVI դարի կեսերն ընկած ժամանակահատվածը:
Ուտոպիա — Իդեալական հասարակարգի ստեղծման ուսմունք: Այն սովորաբար
անիրատեսական է։

Նոր մշակույթի առաջացման պատմական պայմանները:
Վերածննդի մշակույթի առաջացումը կապված էր քաղաքների և ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ։ Քաղաքների հարուստ առևտրականներն ու արհեստավորները իրենց հարստության մի մասը ծախսում էին շքեղ պալատներ, շենքեր կառուցելու, երեխաներին կրթության տալու համար։ Աճեց մի շարք մասնագետների՝ ճարտարապետ, ճարտարագետ, նկարիչ, ուսուցիչ, պահանջարկը։ Մինչև նոր մշակույթի երևան գալը միջնադարի մտածողները առավելապես գրում էին Աստծո մասին, իրենց խնդիրն էին համարում դավանաբանական հարցերի պարզաբանումը։
Իտալիայի քաղաքների տնտեսական և մշակութային բուռն զարգացումը փոխեց վերաբերմունքը հոգևոր և աշխարհիկ կյանքի հանդեպ: XIV դարից սկսած՝ փորձեր էին արվում վերականգնելու մոռացության մատնված անտիկ մշակույթը և օգտագործելու դրա կարևոր նվաճումները։

Վերածննդի բովանդակությունը
Սկիզբ առնող նոր մշակույթի ներկայացուցիչները խոնարհվում էին հունահռոմեական արվեստի և գիտության առջև, այն համարում էին մշակույթի «ոսկեդար»։ Վերածննդի գործիչներն ուսումնասիրում էին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև անտիկ հեղինակներին, որոնց
ուշադրության կենտրոնում հիմնականում մարդն էր։ Դասական լատիներենը դարձավ պաշտոնական հաղորդակցության ու գիտության լեզու:Վերածննդի ներկայացուցիչները սկսեցին հետաքրքրություն դրսևորել մարդու և նրա երկրային կյանքի նկատմամբ։ Մարդը դարձավ նոր մշակույթի ուսումնասիրման և ճանաչողության առանցքը։ Այդ պատճառով Վերածննդի գործիչներին սկսեցին անվանել հումանիստներ: Հումանիստներն իրենց հիմնական նպատակը
համարում էին մարդուն ճանաչելը։ Նրանց կարծիքով մարդն ունի արժանապատվություն, անհատական արժեք և ամեն ինչի հասնելու ունակություն: XV դ. հումանիզմը վերածվեց մշակութային շարժման, քանի որ հումանիստներն իրենց գաղափարները տարածում էին հասարակության տարբեր խավերում։ Այսպես սկսեցին վերածնվել անտիկ հասարակության բազմաթիվ արժեքներ։ Ահա թե ինչու XIV–XVII ­դդ. առաջին կեսն ընկած ժամանակաշրջանը ստացավ Վերածնունդ (Ռենեսանս) անվանումը:

Հայոց լեզու

1.Պարզի՛ր, թե տրված դերանուններն ի´նչ սկզբունքով են խմբավորվել և յուրաքանչյուր խմբին երեք-չորս դերանուն ավելացրո՛ւ:

Ա. Ես, դու, այս, ինչ, որ, մի: նա , այդ , մեկը , ինչու՞
Բ. Ոչինչ, ամեն ոք, որտեղ, մեկմեկու, այստեղ: բոլոր , ու՞ր , իրարու , այնտեղ
Գ. Ոչ ոք, ոչ մի, մի քանի, մեկն ու մեկը: ամեն մեկը , ամբողջ , մեկմեկու

2. Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Նրանցից (Քամիներից) ամենավատը հյուսիսայինն էր: Այն (Հյուսիսային քամին) քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, այդ (հողը)  քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Նրանք (Արևելքից, արևմուտքից և հարավից  փչող քամիները) փոշին շատ վեր էին բարձրացնում և այն (փոշին) քշում  դեպի Ժայռոտ լեռները: Երկու տարի հետո նրանք այդ (հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան քամիները նշածս) վայրը անապատի վերածեցին: Նրանք (Քամիներն) առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, դրանք (այգիները) ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

3.Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով: Տրված և ստացված տեքստերր համեմատի՛ր:

Անգլիացի (կարևոր չէ, թե ով ) կենդանաբան Միջերկրական ծովի կղզիներում հետաքրքիր հայտնագործություն է արել հնագետների հետ: Անգլիացի կենդանաբանը Միջերկրական ծովի կղզիներում գտել է փղերի մնացուկներ, փղերի լայնությունն ուսահատվածում հասնում է ընդամենը մեկ մետրի: Անգլիացի կենդանաբանի և հնագետների կատարած պեղումների ժամանակ գտնվել են նաև խոզերի մեծության ռնգեղջյուրների և ներկայումս եղածներից կրկնակի խոշոր մկների մնացուկներ: Գիտնականր կարծում է, որ յոթ միլիոն տարի առաջ են փիղ, ռնգեղջյուր, մուկ կենդանիները Աֆրիկայից եկել Մալթա, Կրետե և Կիպրոս կղզիները, յոթ միլիոն տարի առաջ ցամաքած Միջերկրական ծովի հատակով: Հետո Միջերկրական ծովի տարածքը նորից ջրով է լցվել, և կենդանիները, կտրվելով մայրցամաքից, սկսել են զարգանալ ոչ մայրցամաքային կենդանիների կերպ:

4.Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրի՛ր նա կամ ինքը դերանունները:

Ի՛նչ առյուծ, այդ վախկոտը ինքն իր ստվերից էլ է վախենում: Այդ վախկոտն ինքն իր ստվերից էլ է վախենում: Որսորդն իր հրացանն էր թփի տակ թողել: Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր իր հրացանն էր թփի տակ թողել: Պապն իր երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել: Նա հյուրերին ողջունեց իր իմացած բոլոր լեզուներով, բայց նրան կարծես թե նորից չհասկացան: Գնչուն ասում էր, որ ինքը ամբողջ աշխարհում ման է եկել: Հայրը որդու մասին ասում էր, որ իր տեսած ամենախելացի երիտասարդն է: Որդուն ուղղված նամակում գրում էր, որ իրենից հետաքրքրվողներին թող ասի, որ նա շուտով գալու է: Երգչի մասին ասում էր, որ նրան շատ վաղուց է ճանաչում, նա իր մանկության ընկերն է եղել: ճանապարհորդի մտքով չէր անցնում, որ ինքը անցնում է Մագելանի անցած ճանապարհով, որ չորսուկես հարյուրամյակ առաջ այստեղով նրա նավերն են անցել:

5.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):

Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: Որսս իր ոտքով եկավ: Մենք՝ ծովափի բնակիչներս ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: Դու` մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս: Ես ծեր որսորսդս, կյանքում շատ բան եմ տեսել: Դուք` մեր շնորհալի տղաներդ, ձեր խոսքը դեռ չեք ասել: Սիրտդ քա՛ր է, քար: Ձեռքներդ ընկնողին պրծում չկա:

Մուշեղ իշխան

Մուշեղ Իշխան «Եթէ Կամենաս»

Սովորի՜ր անգիր։

Եթէ կամենաս, եթէ հաւատաս՝
Գալիքը լոյս է.
Եւ մինչեւ անգամ մահը վաղահաս
Յարութեան յոյս է…

Ես գուցէ իյնամ երազի ճամբան,
Ինձ համար ուշ է.
Բայց դուն կը տեսնես պայծառ ապագան,
Որ այսօր յուշ է…

Եթէ ականջ տաս հայոց լեռներուն՝
Սիրտը ժիր զանգ է.
Եւ մինչեւ անգամ օտար տեղ ու տուն
Հայրենի վանք է…

ՊԱրապմունք 16

Թեմա՝ Տարածական պատկերներ։ Զուգահեռանիստ

Երկրաչափության այն բաժինը, որը ուսումնասիրում է պատկերների հատկությունները տարածության մեջ, կոչվում է տարածաչափություն:

Այն պատկերը, որի ոչ բոլոր կետերն են ընկած միևնույն հարթության մեջ, կոչվում է  տարածական պատկեր:

Տարածության սահմանափակված մասը կոչվում է երկրաչափական կամ տարածաչափական մարմին, իսկ մարմինը սահմանափակող կետերի բազմությունը՝ մարմնի մակերևույթ:

Գունդը երկրաչափական մարմին է, գնդոլորտը նրա մակերևույթն է:

lode.png

Պարուրաձև գիծը տարածական պատկեր է: Սակայն այն մարմին չէ:

spirale.PNG

պարուրաձև գիծ

Բուրգը երկրաչափական մարմին է, որը սահմանափակված է բազմանկյուններով:

piramida.PNG

Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

mn11.jpg

Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:

mn10.jpg

Կողերի ծայրակետերը կոչվում են բազմանիստի գագաթներ:

mn9.jpg

Զուգահեռանիստի սահմանումն ու հատկությունները

VIEPD.png
oblique_rhombic_prism.gif

Զուգահեռանիստ կոչվում է այն բազմանիսը, որի բոլոր 6 նիստերը զուգահեռագծեր են:

Psk_slips1.png

Զուգահեռանիստն ունի 6 նիստ, 8 գագաթ և 12 կող:

Զուգահեռանիստի ընդհանուր կող ունեցող նիստերը կոչվում են կից, իսկ ընդհանուր կողեր չունեցող նիստերը՝ հանդիպակաց:

Զուգահեռանիստի հիմքեր անվանում են նիա որևէ երկու հանդիպակաց նիստերը, իսկ մնացած նիստերը՝ կողմնային նիստեր

Հիմքերին չպատկանող կողերը կոչվում են զուգահեռանիստի կողմնային կողեր

Նույն նիստում չգտնվող երկու գագաթները միացնող հատվածը կոչվում է զուգահեռագծի  անկյունագիծ

Զուգահեռանիստի հատկությունները:

— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:

— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են: 

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր պատկերն է կոչվում տարածական մարմին կամ տարածական պատկեր։ Դրանք այն պատկերներն են, որոնց եթե դնենք սեղանի վրա նրանք ամբողջովին չեն դիպչի սեղանին:

2․ GEOGEBRA ծրագրով գծել տարածական մարմին։

3․ Ի՞նչ է բազմանիստը։

Բազմանիստ, բազմանկուններով կազմված փակ մակերևույթ, նրան երբեմն անվանում են այդ մակերևույթով սահմանափակված մարմին։

4․ Ո՞ր պատկերն է կոչվում զուգահեռանիստ, GEOGEBRA ծրագրով գծել զուգահեռանիստ։

5․ Զուգահեռանիստը քանի՞ նիստ, քանի՞ կող, քանի՞ գագաթ ունի։

Զուգահեռանիստը ունի 6 նիստ, 16 կող, 8 գագաթ:

6․ Բազմանիստների և նրանց տարրերի մասին բերված պնդումներից (սահմանումներից) ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ տարբերակ(ներ)ը:

Եթե տարածական մարմնի մակերևույթը կազմված է ուղղանկյուններից, ապա այն կոչվում է բազմանիստ:

Բազմանիստի մակերևույթը կազմող բազմանկյունները կոչվում են բազմանիստի նիստեր:

Նիստերի կողմերը կոչվում են բազմանիստի կողեր:

Եթե տարածաչափական մարմնի մակերևույթը բաղկացած է բազմանկյուններից, ապա մարմինը բազմանիստ է:

7․ Զուգահեռանիստի մասին թվարկված պնդումներից ո՞րն է ճիշտ: Ընտրել ճիշտ պնդումը:

Զուգահեռանիստի հիմքը զուգահեռագիծ է:

Զուգահեռանիստ կոչվում է այն պրիզման, որի կողմնային նիստերը չորս ուղղանկյուններ են:

Զուգահեռանիստի նիստերը վեց ուղղանկյուններ են:

8․ Բերվածնկարներից ո՞րն է զուգահեռանիստը: Նշել  ճիշտ պատասխանը: 3-րդ պատկերն է:

qara4.png
erprizma.png
զ.png

9․ Գրել զուգահեռանիստի հատկությունները։

Զուգահեռանիստի հատկությունները:

— Զուգահեռանիստի հանդիպակաց նիստերը զուգահեռ են և հավասար:


— Զուգահեռանիստի բոլոր չորս անկյունագծերը հատվում են միևնույն կետում և այդ կետում կիսվում են: 

10․ ABCDA1B1C1Dզուգահեռանիստի մեջ գտնել B1C1 -ը և DC-ն, եթե BC=7 սմ, A1B1=5 սմ:

B1C1=7սմ
DC=5սմ