1.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նոր տուն կառուցելու համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտը լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)
2.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:
Մեր մարզիկները ավետեցին մրցաշարում տարած հաղթանակի լուրը – հաղթանակը:
Երկու ընկերները շարունակ վիճվում են – վիճում են:
Տուն գնալուց – Տուն գնալիս հանդիպեց մայրիկին:
Քո համար – Քեզ համար նա բանաստեղծություն է հորինել:
3.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ
4. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները:
Ծնունդ, գետնուղի, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քննություն, լսարան, նստացույց, լրջմիտ, ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:
Ծնունդ – ծին, գետնուղի – գետին, կրթաթոշակ – կիրթ, սնափառ – սին, մամռապատ – մամուռ, գիտարշավ – գետ, հնձվոր – հունձ, սգվոր – սուգ, քննություն – քննին, լսարան – լիս, նստացույց – նիստ, լրջմիտ – լուրջ, ուղեկալ – ուղի, մրրկածեծ – մրրիկ, շրջազգեստ – շուրջ, կավճաման – կավիճ, սուզորդ – սույզ, չվերթ – չու, իշուկ – էշ, պտուտակահան – պտույտ:
5. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:
Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :