Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մենք հասկացանք, որ մարդը ծննդյան օրից սկսած մեծ ու փոքր տարբեր խմբերի անդամ է։ Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են, համագործակցում, հակամարտության մեջ լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ: Ըստ ձեզ ի՞նչը կարող է դառնալ մարդկային շփումների պատճառ։ Առանձնացնենք կարևոր պատճառներից մեկը՝ դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը սահմանվում է տարբեր բազմաթիվ ձևերով։ Օրինակ բերենք դրանցից մեկը։ Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսևորվում է որպես դրա հետ պահանջմունքը, որևէ նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ: Այսպիսով` միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը: Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր կարողությունները, ֆիզիկական (մարմնական) տվյալները, նախասիրությունները, ընկերասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, ճշմարտասիրությունը, հայրենասիրությունը և այլն: Թվարկված և բազմաթիվ այլ հատկանիշների հիման վրա ձևավորվում, կայանում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը: Համագործակցության կարևոր արդյունքն անձի զարգացումն ու անհատականության ձևավորումն է: Ձևավորված և ինքնավստահ մարդն ավելի հեշտ է համագործակցում` ընդունելով խմբի բոլոր անդամների մասնակ- ցության իրավունքը: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխհարաբերվելու կարողություններ, որոնց կարիքն ունեն բոլորը: Դրանք նպաստում են ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը, որպես կանոն, գործնական, աշխատանքային հարաբերություն է, բայց կարող է վերաճել նաև բարեկամական, ընկերական հարաբերությունների: Այդպիսի զարգացումը դրական գործընթաց է, սակայն կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն։ Մի խոսքով համագործակցությունը դա հարգանքն է միմյանց միջև։ Մի խոսքով էլ հակասությունը դա իրար միջև տեղի ունեցող հակառակ խոսքերն են, գործերը այլն բաները։ Համակեցությունը դա այն է, որ միասին ապրում են և իրար հետ համագործակցում են։

Leave a comment