Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Մենք հասկացանք, որ մարդը ծննդյան օրից սկսած մեծ ու փոքր տարբեր խմբերի անդամ է։ Այդ խմբերում անվերջ հաղորդակցվում են, համագործակցում, հակամարտության մեջ լինում։ Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզնից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ: Ըստ ձեզ ի՞նչը կարող է դառնալ մարդկային շփումների պատճառ։ Առանձնացնենք կարևոր պատճառներից մեկը՝ դա հետաքրքրությունն է։ Հետաքրքրությունը սահմանվում է տարբեր բազմաթիվ ձևերով։ Օրինակ բերենք դրանցից մեկը։ Հետաքրքրությունն անձի համար արժեքավոր կամ գրավիչ առարկայի, երևույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է, որը դրսևորվում է որպես դրա հետ պահանջմունքը, որևէ նպատակ և դառնում որոշակի գործողություններ կատարելու դրդապատճառ: Այսպիսով` միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում, որպես կանոն, ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը: Այդպիսի հատկանիշներ են նաև արտաքին տեսքը, վարվելաձևը, մտավոր կարողությունները, ֆիզիկական (մարմնական) տվյալները, նախասիրությունները, ընկերասիրությունը, նվիրվածությունը, հավատարմությունը, ճշմարտասիրությունը, հայրենասիրությունը և այլն: Թվարկված և բազմաթիվ այլ հատկանիշների հիման վրա ձևավորվում, կայանում է մարդկանց համագործակցությունը, այսինքն՝ որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունը: Համագործակցության կարևոր արդյունքն անձի զարգացումն ու անհատականության ձևավորումն է: Ձևավորված և ինքնավստահ մարդն ավելի հեշտ է համագործակցում` ընդունելով խմբի բոլոր անդամների մասնակ- ցության իրավունքը: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխհարաբերվելու կարողություններ, որոնց կարիքն ունեն բոլորը: Դրանք նպաստում են ուրիշների կարծիքը լսելուն և հարգելուն, տարաձայնությունները խաղաղ կարգավորել կարողանալուն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը, որպես կանոն, գործնական, աշխատանքային հարաբերություն է, բայց կարող է վերաճել նաև բարեկամական, ընկերական հարաբերությունների: Այդպիսի զարգացումը դրական գործընթաց է, սակայն կարևոր է, որ ընկերությունը չհանգեցնի մյուսներից առանձնանալուն։ Մի խոսքով համագործակցությունը դա հարգանքն է միմյանց միջև։ Մի խոսքով էլ հակասությունը դա իրար միջև տեղի ունեցող հակառակ խոսքերն են, գործերը այլն բաները։ Համակեցությունը դա այն է, որ միասին ապրում են և իրար հետ համագործակցում են։

ՀԱյոց լեզու

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրոհիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկու, մեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասըմեկմեկուքսանհինգերեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուրտասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:

Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյա
մեկ ամիս-ամսեկան
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութհոգանի
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-երեքհոգանի
երեք ոտք ունեցող-եռոտանի