Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառը, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները։ Օրինակ՝ ծանր բեռ, մեծ սենյակ, գեղեցիկ վայր, մեծ համակարգիչ: Ածականների տեսակներն են՝
1. Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):
2. Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:
Օրինակ
Այս տաճարը մյուսից ավելի հին է:
Բաղդատական աստիճանը կազմվում է .
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:
3. Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:
Գերադրական աստիճանը կազմվում է՝
• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:
Ամենա նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:
Հայաստանը, փոքր, բայց հրաշալի երկիր է, հայտնի է իր հին պատմությամբ և հարուստ մշակույթով։ Հայաստանում շատ են, կանաչ լեռները, մաքուր գետերը, որոնց շնորհիվ Հայաստանն ունի, բազում հրաշալի տեսարաններ։ Հայաստանի մայրաքաղաքն, Երևանն է: Հայկական խոհանոցը, ունի շատ համեղ ավանդական ուտեստներ օրինակ՝ ղավուրմա, խորոված, դոլմա, լավաշ, հարիսա, սպաս, ժինգյալով հաց, խաշ, գաթա, քաղցր սուջուխ, փախլավա և այլն: Բացի այդ, Հայաստանի մշակույթը հարուստ է արվեստի, երաժշտության և դաշտային ավանդույթների շնորհիվ։