Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարին:
2021թ. նոյեմբերի 5-ին ԳԴՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վիկտոր Ենգիբարյանը։
2021թ. նոյեմբերի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսներն են՝
2018թ. հունվարից Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսն է Ալեքսան Տեր-Մինասյանը (նստավայրը՝ Գյումրի):
Հայ-գերմանական հարաբերություններ
Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994 թ-ին՝ Բեռլինում։ 2001 թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը։ 2006 թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը՝ Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր՝ Կարլսռուե։ Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին։ 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը։ 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ։ Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում։ Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում։
Կլաուդիա Բուշ, դեսպան
Որպես Հայաստանում Գերմանիայի դեսպան՝ ես կցանկանայի խթանել մեր երկու երկրների շփումները բոլոր հարթություններում, քանի որ այժմ նաև միջանձնային կապերն են, որ աշխուժություն են հաղորդում մեր գործընկերությանը։ Մեր բարեկամական հարաբերություններին այս կերպ շարունակ նոր հեռանկարներ շնորհելը ամենօրյա հրաշալի հանձնառություն է։Կլաուդիա Բուշ, դեսպան: