Վրաստան


Վրաստան (վրաց.՝ საქართველო՝ արտասանվում է «Սաքարթվելո»), ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ:
Իրան


Իրանի պաշտոնական լեզուն պարսկերենն է։ Չնայած դրան՝ երկրում շատերը խոսում են քրդերեն, թուրքերեն, գիլակի, ադրբեջաներեն կամ արաբերեն։ Բնակչության շուրջ 61%-ը, սակայն, պարսիկ է։Իրանը պարսկերեն թարգմանաբար նշանակում է «Արիների երկիր»։Թեհրանը՝ երկրի մայրաքաղաքը, ունի աշխարհում ամենաաղտոտված օդային ավազաններից մեկը։ Օրական մոտավորապես 27 մարդ մահանում է դրա հետ կապված հիվանդություններից։Երկիրն ունի աշխարհի նավթի պաշարների մոտ 10%-ը։ Իրանը տարեկան արդյունահանում է մոտ 4 միլիոն տակառ նավթ։ Սա դարձնում է Իրանին աշխարհում 4-րդ խոշորագույն նավթ արդյունահանող երկիրը։ Սրանից բացի Իրանը հայտնի է նաև սաֆրոնի, խավիարի և պիստակի լայնածավալ արտադրությամբ։Չնայած նավթից ստացված իր հարստությանը՝ երկիրն ունի ամենաաղքատ տնտեսական հեռանկարը Մերձավոր Արևելքի մյուս երկրների համեմատ։Իրանում արգելված է արբանյակային հեռուստատեսությունը:Իրանի բնակչության 60%-ը 30 տարեկանից ցածր է։
Թուրքիա


Թուրքիան միջմայրցամաքային պետություն է Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Փոքրասիական թերակղզում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)[6]։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն[7]։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը,բաժանում են Թրակիան Փոքրասիական թերակղզուց, ինչպես նաև Եվրոպան Ասիայից[8]։
Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։
Ադրբեջան


Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն[5] (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։
Բաքու
Բաքու[2] (ադրբ.՝ Bakı, Baraca/պարս.՝ باراکا, Պակովան), Ադրբեջանի մայրաքաղաքը։ Գտնվում է Ապշերոնյան թերակղզու հարավային մասում։ Խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և գիտա-տեխնիկական կենտրոն Հարավային Կովկասում, ինչպես նաև Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստը և Կովկասի ամենամեծ քաղաքը[3][4]։ Բնակչությունը՝ ▲2 300 500 մարդ (հունվարի 1, 2021) Բաքվի ընդերքը հարուստ է նավթով, բնական գազով, կրաքարերով, զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, նավթաքիմիական, քիմիական, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությունները, մեքենաշինությունը (նավթասարքավորումների արտադրություն, սարքաշինություն, էլեկտրոնիկա և ռադիոտեխնիկա, նավանորոգում և այլն)։