Հայոց լեզու

1.Եթե լինեի խաղաղության դեսպան վերնագրով գրիր ասելիքդ։

Եթե լինեի խաղաղության դեսպանեթե ես լինեի խաղաղության դեսպան, ապա ես այնպես կանեի, որ միշտ բոլոր երկրները խաղաղ լինեին, օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանը ու Ուկրաինան, Հարավային Կորեան ու Հյուսիսային Կորեան և այլն:

2.Գրիր՝ այս բառերի հոմանիշները: լուրթ-կապույտ,երկչոտ-վախկոտ,խոհեմ-խելացի,սարսուռ-դող,խրթին-բարդ,լռակյաց-լուռ ու մունջ,ծածուկ-թաքուն,գաղտնի:

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և արգասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներթողում նրա շնորհներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու՝ եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։ Հարյուր քսան տարի տևեց նրբագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ապշեցնում էր շեղությամբ, շրջապատված էր բարձրաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պերճանքով նա զարդարված էր բնական քարերով, հակինթով, սուտակով, շափյուղայով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողարձակում էին նաև ականակիտ խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի դարերի համար կառուցված տաճարով, և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնորդում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ապշելու մարդկային հանճարով՝ ամենաստեղծ ու խորաթափանց։

Կարդալ բայը չի սիրում հրամայական

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:


—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ  անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից:
Կարդալու,  ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչ-որ  մեկը  երբևէ  հանդիպե՞լ  է  սիրահարվածի,  ով  սիրելու  ժամանակ  չի  գտնում:
Երբեք  կարդալու  ժամանակ  չեմ  ունեցել,  բայց  ոչ  մի  բան,  երբեք  չի  կարողացել  խանգարել  ինձ  դուր  եկած  վեպը  կարդալուն:
Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:  Հարցն  այն  չէ,  թե  ես  ունեմ  կարդալու  ժամանակ  (  ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե  ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ

  • Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր: Անհասկանալի բառեր չկար:
  • Դուրս բեր կարևոր մտքերը,  մեկնաբանիր: Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ,  այն,  ինչպես  և  սերը,  կենսակերպ  է:   -Ընթերցանությունը պարտադիր չէ ամեն մարդու համար, մարդը պետք է սիրի ընթերցել:
  • Ի՞նչ եզրակացության եկար ստեղծագործությունը կարդալիս: Որ, մարդիկ կան ովքեր ժամանակ չունեն գիրք կարդալու համար, բայց իրենք շատ են ուզում գիրք կարդալ, ոչ թե փախնել գրքից:
  • Բացատրի՛ր վերնագիրը: Կարդալ բայը չի սիրում հրամայական-կարդալը, ինչպես դասերը, անպայման չէ, մարդը պետք է որոշի կարդալ, թե ոչ:

Երկրաչափության կրկնություն

1. Գտեք ABC եռանկյան  C անկյունը, եթե
ա) ∠A=680, ∠B=530 68+53=121, 180-121=59, C=59
ա) ∠A=250, ∠B=1100։ 25+110=135, 180-135=45, C=45

2.Գտեք ABC եռանկյան անկյունները, եթե <A:<B:<C=2:3:4

2+3+4=9

180:9=20

20․2=40

20․3=60

20․4=80

40,60,80
3. Հավասարասրուն եռանկյան արտաքին անկյուններից մեկը 1100 է։ Գտեք եռանկյան անկյունները։ Դիտարկել բոլոր հնարավոր դեպքերը։

4․ Նկարում ∠4=∠5։ Զուգահեռ են արդյո՞ք a և b ուղիղները։

5․ Գտնել ∠1-ը, եթե m || n

6. Գտնել հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան բոլոր անկյունները։
7. Ուղղանկյուն եռանկյան սուր անկյուններից մեկը 600 է, իսկ ներքնաձիգը 26 սմ։ Գտնել փոքր էջի երկարությունը։