1.Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով:
Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-գյուղ
վատ լուր հաղորդող- գուժկան
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-բույր
ձկների խումբ-վտառ
մեղուների խումբ-պարս
2.Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը;
Բնակատեղին հետզհետե ընկղմվեց ամենակուլ (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի տխուր (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) տխուր երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ վշտահար(ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:
Կանաչների միջով հևասպառ հոսում էր վրդովված (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:
3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն ու նրա բացատրությունը:
1. Ականջին օղ անել-մտապահել, ահը սիրտն ընկնել-երկյուղել, անվանը մուր քսել-անարգել, անդանակ մորթել-տանջել, առյուծ կտրել-խիզախանալ, բռունցք թափ տալ-սպառնալ, արձան կտրել-քարանալ, բախտը ժպտալ-հաջողվել, բառերը քամուն տալ-շատախոսել, բերանը բաց մնալ-հիանալ:
2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:
4.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր: Բարձրագագաթ –քառագագաթ:
քաղցրաձայն –բաղաձայն:
սահադաշտ-խաղադաշտ:
օրագիր-լրագիր:
ցատկահարթակ-թեքահարթակ:
հոռետես- լավատես:
գինետուն-առանձնատուն:
գործընկեր-դասընկեր:
օձաձուկ-շնաձուկ:
եռավանկ-քառավանկ:
մեղվաբույծ-տավարաբույծ:
ցուցահանդես-պարահանդես:
կիրակնօրյակ-շաբաթօրյակ:
ճաշասեղան-գիրասեղան:
վարդագույն-փիրուզագույն:
ծաղկաման-մոխրաման:
լվացարան-կացարան:
զգեստապահարան-գրապահարան: