Հայոց լեզու

1.Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-գյուղ
վատ լուր հաղորդող- գուժկան
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-բույր
ձկների խումբ-վտառ
մեղուների խումբ-պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց ամենակուլ (սև, գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի տխուր  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխուր, թխպոտ, ամպամած) տխուր երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ վշտահար(ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր վրդովված (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել-մտապահել,  ահը սիրտն ընկնել-երկյուղել,  անվանը մուր քսել-անարգել,   անդանակ մորթել-տանջել,  առյուծ կտրել-խիզախանալ,  բռունցք  թափ  տալ-սպառնալ,  արձան կտրել-քարանալ, բախտը  ժպտալ-հաջողվել, բառերը  քամուն  տալ-շատախոսել, բերանը  բաց  մնալ-հիանալ:
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել: 

4.Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր: Բարձրագագաթ –քառագագաթ:


քաղցրաձայն –բաղաձայն:


սահադաշտ-խաղադաշտ:


օրագիր-լրագիր:


ցատկահարթակ-թեքահարթակ:

հոռետես- լավատես:


գինետուն-առանձնատուն:


գործընկեր-դասընկեր:

օձաձուկ-շնաձուկ:

եռավանկ-քառավանկ:

մեղվաբույծ-տավարաբույծ:

ցուցահանդես-պարահանդես:

կիրակնօրյակ-շաբաթօրյակ:

ճաշասեղան-գիրասեղան:

վարդագույն-փիրուզագույն:

ծաղկաման-մոխրաման:

լվացարան-կացարան:

զգեստապահարան-գրապահարան: