1.Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում (վերաբերում) ենթական:
Օրինակ` Դուռը փոքիկ աղջիկը բացեց:- Դուռը նրա փոքրիկ աղջիկը բացեց:
Պատճառը շատ խորն է թաքնված-Եղբորս ցավոտ պատճառը շատ խորն է թաքնված: Անշարժ անիվի ճաղերը կարելի է հաշվել-Նրա անշարժ ու հսկա անիվի ճաղերը կարելի է հաշվել: Աչքից ոչինչ չի վրիպում-Խելացի մարդու աչքից, գրեթե ոչինչ չի վրիպում: Որդին դեռ փոքր է-Իմ ընկերոջ որդին դեռ շատ փոքր է: Ո՞ր մասում է ավելի հարմար-Այս մեծ սենյակի, ո՞ր մասում է ավելի հարմար:
2.Տեքստը փոխադրի՛ր` ուղղակի խոսքեր ավելացնելով: Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը ասաց.
– Ես հայտնաբերել եմ նոր աստղակերպ, բայց աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոց չունեմ:
Նա հայտարարեց.
– Վաճառվում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունք:
Իսկույն հայտնվեց գնորդը: Դա պարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր: Միլիոնատերը ասաց.
– Ես ցանկանում եմ աստղակերպն անվանել իմ կնոջ՝ Բետինայի անունով:
3.Տեքստը վերականգնի՛ր պարբերությունների հաջորդականությունը փոխելով: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է պարբերությունը (պար-հին հայերեն՝ բոլորում, պարբերություն –հին հայ.՝ շրջան): Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին: Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ: Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝ հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները: Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդ պահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:
1-ին Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոցծառայող ամենահարմար առարկան գտնել: Անասունը, մթերքն ու մորթեղենը, որպես փող, հարմար չէին, որովհետև խնամք էին պահանջում ու շուտ էին փչանում: Մարդիկ աստիճանաբար հասկացել էին, որ փողը ոչ թե ժամանակավոր, այլ մշտական ու հաստատուն պիտի լիներ: Նաև դիմացկուն լիներ, որ ձեռքից ձեռք անցնելիս շուտ չփչանար: Թեթև լիներ, որ կրելը հեշտ լիներ: Իսկ արժեքը և´ եզան ու տան, և՛ նավի ու հողակտորի, և՛ ցանկացած այլ առարկայի արժեքի հետ պիտի համեմատվեր: Ու պիտի բաժանվեր մանր մասերի, որ մանր առարկաների գնումներ էլ կատարվեին:
2-րդ Բայց փոխանակություն կատարելը բարդ էր, քանի որ իրերն ու մթերքները տարբեր արժեքներ ունեին: Արժեքը կախված էր նրանից, թե ինչքա՛ն աշխատանք էր ծախսվել այս կամ այն առարկան կամ մթերքը ստանալու համար, կամ դրանք ձեռք բերելու համար ի՛նչ դժվարություններ ու վտանգներ էին հաղթահարվել: Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ անդրավարտիք ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
3-րդ Հազարամյակներ առաջ մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է փողը, պարզապես զանազան առարկաներ էին փոխանակում միմյանց հետ: Բրուտները խեցե ամաններ ու սափորներ էին տալիս, դարբինները՝ դանակներ, կացիններ ու նետերի ծայրապանակներ, երկրագործները՝հացահատիկ, յուղ, գինի, անասնապահները՝ միս, բուրդ, կաշի, հաղթանակած մարտիկներն էլ՝ իրենց գերիները:
4-րդ Դրա հետ նոր պահանջ ծագեց: Հարկավոր էր, որ ամենամանր մասերի բաժանելու ժամանակ էլ փողի ընդհանուր արժեքը չփոքրանար: Օրինակ, եթե մորթին բաժանեին մանր կտորների, կտրոներից ամեն մեկի արժեքն էլ զրո կլիներ, միաժամանակ բոլորինն էլ: Բոլորը, այդպահանջներին քիչ թե շատ համապատասխանող առաջին փողերից էին խեցիները:
4.Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին. — իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում: Պատասխանեց. Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը: Հետևություն ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում: բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի: գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում: դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում: ե) Բոլոր մարդիկ պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի: զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է: է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի իրենց երկրի մասին: