1.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները: Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին: Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ: Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ, մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր: Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ. Սամվելը՝ նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում: Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները` սիրելի և երկյուղալի վայրեր:
2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի: Սրա հիման վրա կլինի հիմքը: Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ: Պատմությունս վերաբերում է հենց քո ընկերոջը մասին: Ի՞նչ բան է հրաբուխը: Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները: Հեռախոսը դա շքեղություն չէ: Նա պատերազմից հետո այդ կողմերը եկող առաջին և միակ մարդն էր: Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:
3.Նախադասության մեջ ձևով կամ իմաստով սխալ գործածված բառերն ուղղի՛ր:
Թռչունները կարողանում են չվել ինչպես երամներով, այնպես էլ առանձին անհատներով: Դուք չափազանցացնում եք վտանգը: Խոսքը նրա մասին է: Հաճելի տեսք-տպավորություն չի թողնում: Բանն ինչո՞ւմն է,- հարցրեց ոստիկանը: Գործը-խոսքը նրանում է, որ բոլորը մոռացել են ուխտի մասի:
4.Նախադասության մեջ շարադասության սխալ կա. ուղղի՛ր: Որոշակիորեն արահետը ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:-Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին: Դանակով ծակծկող փշերն ու լիանաները կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:-Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար: Նա աղմկոտ էր շնչում, բայց անաղմուկ ոտքերը դնում էր փափուկ խոտի վրա:-Նա շնչում էր աղմկոտ, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա: Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր ճանապարհով:-Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ ճանապարհով էր քայլում: Շատ լավ խոտերի բույնը քողարկում էին:-Խոտերը շատ լավ էին քողարկում բույնը:
5.Տեքստը կարդա՛ և քարի վրա պայմանագիր ստորագրելու արարողությունն այնպես նկարագրի՛ր, որ հավաստի հնչի (փորձի՛ր պահպանել պատմական կոլորիտը, արարողության հանդիսությունը , մասնակիցների հագուստ-կապուստը, զենք ու զրահը և այլն): Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհում առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում: Այդ եզակի «փաստաթուղթը» մեր թվարկությունից առաջ 1290 թվականին է կազմվել, «ստորագրել են» եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը: Դաշնագիրը քարի վրա է փորագրված և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:-Ժնևում, ՄԱԿ-ի թանգարանում, ի թիվս բազմաթիվ այլ ցուցանմուշների, աշխարհի առաջին խաղաղ դաշնագիրն է պահվում, որը կնքվել է մ.թ.ա 1290 թվականին՝ եգիպտական փարավոնի և խեթերի թագավորի միջև, եգիպտական բուրգերից ոչ հեռու: Այդ օրը շատ շոգ էր, արևը այրում էր հավաքվել էին շատ մարդիկ, այլ թագավորություններից ժամանել էին ուրիշ թագավորներ, թագուհիներ: Եգիպտական փարավոնը և խեթերի թագավորը՝ իմանալով, որ պետք է դաշինք կնքեն նրանք պատրաստել էին մի քար՝ որպիսզի ստորագրեին այդ քարի վրա: Եվ, երբ ամբոխը տեսավ կառքերը, որոնցից մեկի մեջ փարավոնն էր, մյուսի մեջ խեթերի թագավորը, նրանք հռճվեցին, որովհետև շատ էին սպասում նրանց: Եվ, երբ եկավ ժամանակը, նրանք ձեռք-ձեռքի տվեցին և ստորագրեցին: