Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:
Աշխատանք= ուժ X ճանապարհ:
Եթե աշխատամնքը նշանակենք A (կարդացվում է՝ ա) տառով մարմնի վրա ազդող ուժը՝ F-ով, իսկ մարմնի անցած ճանապարհը S-ով ապա կստանանք աշխատանքի բանաձևը:
Աշխատանքը բանաձևը՝ A=Fs
Միավորներ
Միավորների ՄՀ(Միավորների միջազգային համակարգ)-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս:
Այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ)՝ ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի: 1 ջոուլ=1 նյուտոն * 1 մետր կամ 1 Ջ=1 Ն: Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ), միկրոջոուլ (մկՋ) և այլ միավորներ:
1 կՋ=1000 Ջ,
1 ՄՋ=1000000 Ջ,
1 մՋ = 0,001 Ջ
1 մկՋ =0,000001 Ջ