Ձկների մասին

Հետաքրքիր փաստեր ձկների մասին

Ամենաարագ ձուկը: Մինչ օրս աշխարհի ամենաարագը համարվում է առագաստ ձուկը: ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս ձկները 3 վայրկյանում 91 մետր են լողացել:

Ամենամեծ ձուկը: Աշխարհի ամենամեծ ձուկը կետ-շնաձուկն է: Այս ձկները հանդիպում են Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում: Այս կենդանիները ունեն 12,65 մ երկարություն:

Ամենավտանգավոր ձուկը: Ամենավտանգավոր ձկնատեսակ է համարվում պիրանիաները: Այս ձկները հանդիպում են Հարավային Ամերիկայում: Նրանք հարձակվում են ցանկացած կենդանու վրա, անկախ չափից:

Ամենախորը սուզվող ձուկը: Բասոգիգաս տեսակի ձկները ամենախորը սուզվող ձկներն են: Նրանք սուզվում են 8000 մ:

Ձուկ, որը կարողանում է ծառ բարձրանալ: Հարավային Ասիայում են ապրում Անաբաս տեսակի ձկները: Այս ձկները ոչ միայն կարողանում են բարձրանալ ծառի վրա, այլ նաև կարողանում են հողի վրա տեղաշարժվել: Այս ձկները շնչում են ինչպես ջրի մեջ, այնպես էլ ցամաքում:

Մեխանիկական աշխատանք

Մեխանիկական աշխատանք կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի վրա ազդող ուժի և նրա ուղղությամբ մարմնի անցած ճանապարհի արտադրյալին:

Աշխատանք= ուժ X ճանապարհ:

Եթե աշխատամնքը նշանակենք A (կարդացվում է՝ ա) տառով մարմնի վրա ազդող ուժը՝ F-ով, իսկ մարմնի անցած ճանապարհը S-ով ապա կստանանք աշխատանքի բանաձևը:

Աշխատանքը բանաձևը՝ A=Fs

Միավորներ

Միավորների ՄՀ(Միավորների միջազգային համակարգ)-ում որպես աշխատանքի միավոր ընդունում են 1Ն ուժի աշխատանքը՝ ուժի ուղղությամբ 1մ ճանապարհ անցնելիս:

Այդ միավորն անվանում են ջոուլ (Ջ)՝ ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի: 1 ջոուլ=1 նյուտոն * 1 մետր կամ 1 Ջ=1 Ն: Օգտագործում են նաև կիլոջոուլ (կՋ), մեգաջոուլ (ՄՋ), միլիջոուլ (մՋ), միկրոջոուլ (մկՋ) և այլ միավորներ:

1 կՋ=1000 Ջ,

1 ՄՋ=1000000 Ջ,

1 մՋ = 0,001 Ջ

1 մկՋ =0,000001 Ջ