Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը. փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բբազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լոբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Աշխատանքի ընթացքը

1.Լծակն ամրացնել ամրակալանին այնպես, որ այն ազատ պտտվի ամրացված առանքի շուրջը:

2. Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեք առանցքի շուրջը:

3. Պտտման առանցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեք երկու ծանրոց:

4. Փործերի միջոցով լծակի ձախ բազուկի վրա գտեք այն տեղերը, որտեղից կախելով՝ ա. մեկ ծանրոց բ. երկու առկայությամբ լծակը կլինի հավասարակշռության մեջ: Չափեք այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները:

5. Համարելով, որ յուրաքանչյուր ծանրոց կշռում է 1 Ն, լրացրեք աղյուսակը:

6. Յուրաքանչյուր փործի համար հաշվեք ուժերի հարաբերությունը, բազուկների հարաբերությունը և գրանցեք աղյուսակում:

Հիշեք, որ ուժը կարելի է չափել նաև ուժաչափի միջոցով:

Դասարանում մենք կատարեցինք փորձը և մեր մոտ ստացվեց:

Հայոց Լեզու

1.Գրի՜ր մտքերդ ՝ընտրելով թեմաներից որևէ մեկը․

Եղեք ազնիվ,բաց ու բարի

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Կյանքի ամենակարևոր դասը

Եղեք ազնիվ, բաց ու բարի:

Մարդը պետք է լինի ազնիվ, բաց ու բարի: Այդ երեք ածականներից ամենակարևորը դա ազնիվ լինելն է: Բարի լինելը նույնպես կարևոր է, բայց բաց լինել՝ ոչ ամեն մարդ կարող է լինել: Մարդիկ կան, ովքեր ուրախ, զվարճալի, ծիծաղող, հետաքրքիր են: Բայց մարդիկ կան, որոնք տխուր և աշխարհից հեռու են և չեն սիրում շփվել մարդկանց հետ: Ես, սիրում եմ բոլոր մարդկանց բայց, երբ հանդիպում եմ այդպիսի տաղտկալի մարդկանց ես իրենց մասին ավելի շատ կարծիք եմ ունենում, բայց ես ունեմ այդպիսի ընկեր և նա այդքան էլ վատը չէ, բայց երբեք նրան ուրախ վիճակում չեմ տեսել: Այդ պատճառով եղեք ազնիվ, բաց ու բարի:

Հայոց Դանթեականը

Հովհաննես Շիրազ

Հատված «Հայոց Դանթեականը» պոեմից

… Անվրդով մարդիկ, անխռով ազգեր,
Ինչո՞ւ իմ ազգին թողիք անընկեր:
Այս եղեռնապիղծ օրերում գայիք
Գեթ մի մանուկի աչքով մեկ լայիք:
Ով հարավուհիք, ով հյուսիսուհիք,
Գոնե անեծքի շուրթով խոսեիք:
… Ազգեր, թե Հայոց այս Եղեռնը մեծ
Ձեր մեկնումեկին խոշտանգեր հանկարծ,
Իմ սիրտը՝ որպես Հայոց բանաստեղծ
Չէր լռի ձեզ պես:
Պիտի մռնչար այսպես ահագնած,
Մի ազգ խոցվելիս ես կդառնայի
Մի նոր զանգահար:
Ես կզանգեի բոլոր բյուր զանգերն
Հայոց վանքերի,
Թե որ տեսնեի բլուրվելն այսպես
Ձեր խեղճ գանգերի:
Թե ձեր մանուկներն իմոնցի նման
Մորթվեին անվերջ,
Ես կթքեի անգամ
Երկնքի բյուր աչքերի մեջ:
Թե ձեր մայրերն իմոնցի նման
Կախաղանվեին,
Կկայծակեի ժանտ ոսոխների
Անմայր աչքերին:
Թե ձեր ծերուկներն իմոնցի նման
Թաղվեին կենդան,
Ես թաղողներին պիտի թաղեի,
Ո՜վ մահազնդան:
Օրրոցքի դեմ ելնող զորքի դեմ
Զորք կհանեի,
Ցեղասպանին ողջ հողագնդից դուրս կվանեի,
Որ ոչ մի ազգի ոչ մի մատն անգամ
Ոչ մի թրով էլ չընկներ Հայոց պես:
Ո՜վ լռած ազգեր, նզովում եմ ձեզ:
Ոչ մի ազգի մահ ես չեմ ուզենա,
Եթե նա Հայոց մահը չուզենա:
Օհ, քրիստոնյա անՀիսուս ազգեր,
Ամոթ ձեզ:
Ամոթ, որ քար լռեցիք
Ու լռում եք դեռ՝ իբրև անծանոթ:
Դուք սուտ քուն տված աղվեսի հոտի նման էիք լուռ,
Երբ թրատվում էր իմ ժողովուրդը:
Էլ ո՞ւր է մարդը՝ այն էլ ստեղծված
Աստծո պատկերով:
Ով լիրբ լռություն, որ լռում ես դեռ,
Հյուսիսն՝ իր հավերժ սառույցների պես,
Հարավն՝ իր լուսնի մահիկի նման,
Արևելքն՝ ինչպես իր ծուխը ղեյլանի,
Արևմուտքն՝ ինչպես պոռնիկ անսահման:
Այնինչ, ով աշխարհ, թե քո լրբենի այս չորս բերանով
Գոռայիր մի հեղ,
Պատյան կփախչեր սուրը սուլթանի,
Չէր հորդա այսքան արյուն խելահեղ:
Ով ժանտ մարդկություն, վիշապ օձաքիստ,
Դահիճ լռություն, քած դու անտարբեր,
Ո՞նց էիր հացդ կուլ տալիս հանգիստ,
Երբ մի ողջ ազգ էր գլխատվում անտեր:
Վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում,
Վշտով եմ ասում:
Այսօր մեզ հասավ ձեռքով անասնի,
Վաղը, իմացե՛ք, ձեզ պիտի հասնի,
Վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի:

Русский

Домашнее задание :

Упр.1  Допишите антонимы к словосочетаниям.

  1. Свежий хлеб –сухой хлеб, сухарь.

Свежий журнал – старый журнал.

Свежий воротничок – Грязный воротничок.

Свежий ветер – штиль, духота.

Свежий взгляд – старый взгляд.

  1. Бледный луч – яркий луч.

Бледные краски – яркие краски.

  1. Легкий вопрос – сложный вопрос, трудный вопрос.

Легкий аромат – тяжелый аромат.

 Легкая ноша – тяжелая ноша.

Легкая походка – усталая походка.

Легкий характер – сложный характер, тяжелый характер.

  1. Глубокий сон – легкий сон.

Глубокое озеро – мелкое озеро.

Глубокое дыхание – быстрое дыхание.

Глубокий след – незаметный след.

Упр. 2 : Подберите антонимы к словам.

Широкий – узкий.

Твердый – мягкий.

Старый – новый.

Скучный – веселый.

Бесполезный – полезный.

Неряшливый – аккуратный.

 3. Спишите, вставляя пропущенные буквы.

1) Бездонную бочку водой не наполнишь. (Посл.) 2) Вас просит к телефону. 3) Дело словом не заменишь. (Посл.) 4) На войне встречаешь разных людей. (Симонов.) 5) Стой за правду герой. (Посл.) 6) Мне даже на пакетах пишут «ваше превосходительство». 7) Любишь кататься — люби и саночки возить. (Посл.) 8) На даче спит под стук дождя. 11) А за стеной всё что(то) делалось, делалось, и вот, наконец, и нас позвали к столу. 

Հայոց լեզու

3.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը վախից պայթել էր քուռակի համար: (վախենալ-ինչի՞ց) Թեյը տանելուց թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր երևալուց: (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ):

4.Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասություն)

Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է:

Մարդիկ ուզում են, որ իրենց կյանքը հեշտ ու հետաքրքիր լինի: Նրանք մտածում են՝ ինչ անեն, որ իրենց իրերը իրենց մոտ լինի: Եվ քանի գնում է, առակաների ցանկն ավելանում է:

գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Գրպանի հեռուստացույց արտադրել: Ու՞ր է հասել մարդու պահանջը: Այս սարքն երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Երկու խնձորն ավելի ծանր է քան այս սարքը: Սարքը կարող է աշխատել ինը ժամ անընդմեջ: Հարմար է գրպանում ունենալ այս սարքը: Որտեղ լինես, ֆիլմ կամ հաղորդում կդիտես:

English

  1. Mona is the prettiest girl in our class.
  2. Paul is taller than Nick.
  3. I think Andrew is the cleverest boy in my class.
  4. This street is the longest in our city.
  5. That task was the most difficult in the test yesterday.
  6. Sam draws the best pictures of the animals.
  7. These books are more expensive than those books.
  8. This information about the elephants is the most interesting.
  9. Tina’s letter is the tiniest letter in the class.
  10. This airplane is more modern than that one.
  11. This building is higher than that one.
  12. I know my drawings are the worst in my class.
  13. Tom’s hair is darker than mine.
  14. Bob and Bill are the best friends.
  15. Physics is the most difficult subject for me.
  16. This hotel is cheaper than that one.
  17. My hair is the curliest hair in my family.
  18. Tim’s bag is heavier than Ben’s bag.
  19. They were the kindest people I’ve ever known.
  20. It is the best chance to learn surfing.
  21. My brother is the slowest person I’ve ever known.
  22. He is the greatest football player.
  23. I am the happiest person because I’ve passed my exams.
  24. Liz is the laziest girl in our group.
  25. He is the braviest man we’ve ever seen.
  26. Our house is the biggest house in the street.
  27. I think we are the noisiest students at our school.
  28. We need a longer ladder than this one.
  29. I’m sure Angela is the fastest girl at school.
  30. He is the most unpleasant man I’ve ever met.
  31. This river was more dangerous than we thought.
  32. She is more nervous today than she was yesterday.
  33. Liz is younger than Mary.
  34. It is the coldest day of the year.
  35. My skirt is shorter than yours.
  36. This car is the largest one.
  37. The trip to London was the most interesting.
  38. My answer was the quickest in this competition.
  39. You can find it in the nearest shop.
  40. It is the widest river in our district.

2. Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).

  1. My house is (big)  than yours- My house is bigger than yours.
  2. This flower is (beautiful)  than that one- This flower is more beautiful than that one.
  3. This is the (interesting)  book I have ever read. -This is the most interesting book I have ever read.
  4. Non-smokers usually live (long)  than smokers-Non-smokers ussualy live longer than smokers
  5. Which is the (dangerous)  animal in the world?-Which is the most dangerous animal in the world.
  6. A holiday by the sea is (good)  than a holiday in the mountains.-A holiday by the sea is more good than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (expensive)  than a beer.-It is strange but often a coke is more expensive than a beer.
  8. Who is the (rich)  woman on earth?-Who is the richest woman on earth?
  9. The weather this summer is even (bad)  than last summer.-The weather this summer is even worse than last summer.
  10. He was the (clever)  thief of all.-He was the most cleverest thief of all.

Վահան թոթովենց Ներման աղոթքը

Երբ դեռ մանուկ էի՝ շատ եկեղեցասեր ու ջերմեռանդ էի։ Իմ քրիստոնյա և աստվածավախ մայրս այնպես դաստիարակած էր։

Գիշեր ու ցերեկ զրուցած էր ինձ՝ կապույտը ցուցնելով։

— Վերը, ամպերու ետին, ճիշտ աստղերուն քովիկը, Աստված կա, որ մեզ կը դիտե, ինչ որ ընենք և զրուցենք՝ կը տեսնե և կը լսե. ա՜յ, վերն է, վերը… Ղուրպան ըլլիմ զորությանը,— և կը խաչակնքեր, որուն կը հետևեի։

Կազդեին ինձ մորս ըսածները, որովհետև անկեղծ մայրիկ էր։ Թեև չէի տեսներ այդ Աստվածը, բայց չէի ալ հարցներ. «Ապա ո՞ւր է, մայրի՛կ, չեմ տեսներ», որովհետև կապույտին մեջ վեհություն մը կար, աստղերը այնպիսի հանդիսավորություն մ՚ունեին, որ կը զգայի թե բան մը կար, քաղցր սարսուռ մը կը բռներ կը կենար, հոգիս կը թռչեր, կը թռչեր…

Ամեն առավոտ մութն ու լուսուն մայրիկիս հետ ժամ կերթայի, որ ատեն միայն ժամկոչը կըլլար հոն։ Մայրս վերնատունը չէր երթար, ձեռքս բռնած կուգար դասը և Մայրիկ Աստվածածնա պատկերին առջև կաղոթեր։ Մոմը, որ կը պլպլար այդ յուղոտ և դժգույն պատկերին առջև՝ երերուն ստվեր մը կը ձգեր շուրջը․ թախծություն էր ու քաղցրություն…

Մայրս կաղոթեր և ներողություն կաղերսեր անաստված հորս համար։Հայրս 30 տարիե ի վեր պատարագի ձայն չէր լսած։ Ես

[ էջ ]

կամաց-կամաց կը բարձրանայի և կեդրոնի մոմն ալ կը կպցնեի։

— Մայրի՛կ, մայրի՜կ, վեր եկուր։

— Սո՜ւս, սուս, վա՛ր իջիր։

Ես կիջնայի վար։ Մայրս արտորանոք վերնատուն կերթար, որպեսզի տերտերը չտեսներ, թե ինք դասն էր եկեր։ Երբ տուն երթալե ետք պատճառը կը հարցնեի տաճարը չելլելուն՝ ըսավ.

— Գառնուկս, կնիկներուն համար մեղք է խորան ելլելը։

Չէի հասկնար հիմակվան պես Եվայի պատմության նշանակությունը։

Ճրագալույծ գիշեր մը զիս բարձրացուցին վերնատուն։ Այդ սրբազան լռության և մութին մեջ մենակ ես էի, որ վերնատունը կանգնած, սպիտակ շապիկ հագած, դալկահար մոմ մը կը բռնեի ձեռքիս մեջ։

— Քրիստոս հարյավ ի մեռելոց…— իմ երգս բոլորը ծունկի բերել տվավ։

Վերջեն լսեցի, որ մայրս կարտասվե եղեր, իհարկե հորս համար, որ իր ամենապզտիկ մանկան երգը չէր լսած։

Անգամ մը գյուղեն մեկ քանի հատ խնձոր բերած էին, խոշոր և կաս-կարմիր։ Երբ մեր թևերուն վրա կը փայլեցնեինք, պատկերնիս մեջը կերևնար։ Մայրս հյուրերու համար պահած էր այդ մեկ քանի խնձորները։

Ես գողցա երկու հատը և տարի մեր դրացի փոքրիկ Զարուին տալու։ Զարուն երկար, խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, կարմիր շրթունքներով և այտերով աղջիկ մըն էր։

Ես տղոց հետ չէի ուզեր խաղալ, միշտ Զարուն էր իմ խաղակիցը։ Զարուի ծնողները մեկ-երկու օրեն Պոլիս պիտի երթային, տանելով իրենց հետ Զարուն ալ։

Տրտում, շատ տրտում էի․․․

Ուզեցի Զարուին վերջին շնորհք մը ընել և գողացա այդ խնձորները։Բռնեցի Զարուին, քաշեցի, բերի մեր պարտեզը, տարի վարդի թուփերուն ետին, գլտորելով եկավ ետևես, երնջի այդ աղվորիկ, լեզու չունեցող ձագը։ Նստեցուցի խոտերուն վրա, գրպանես հանեցի երկու խնձորները և ցուցուցի իրեն։

Ցատկեց և ուզեց խլել ձեռքես։

Անմիջապես մեկը գրպանս դրի և մյուսը մոտեցուցի շրթունքներուն։

Զարուն խածնելու եղավ թե չէ՝ ես համբուրեցի զինքը։ Ձեռքես չհանեցի խնձորը, ամեն մեկ խածին համբուրեցի Զարուն։ Երբ հատնելու եղավ՝ իր քնքուշ թևը երկարեց վզիս, մյուս ձեռքով ալ կամացուկ մեկալ խնձորը հանեց գրպանես։ Ես չգիտնալու տվի։ Թողուց, որ համբուրեմ այտերը, աչքերը, մազերը… խարտյաշ մազերը։

Խնձորը առնելեն ետք… փախավ…

Ներս գացի։ Մայրս խոժոռ դեմքով մոտեցավ ինձ.

— Ա՛չքդ նայիմ,— ըսավ։

Մայրս կրնար աչքերնես մեր հանցանքը գիտնալ։ Այն տարիքին կը զարմանայի, թե ինչպես մայրս կրնար մեր մեղքերը գուշակել՝ միայն աչքերնուս մեջ նայելով։ Հիմա կը հասկնամ թե՝ երբ հանցանք ունենայինք, աչքերնիս չէինք բանար․ ա՛յդ էր մորս մոգական արվեստին գաղտնիքը։

Չբացի աչքերս ոչ թե խնձորի գողության համար, այլ Զարուն համբուրելուս վախեն։

— Եկո՛ւր ինձ հետ աղոթե, որ Աստված ներե մեղքդ,— հարեց մայրս։

Գացինք պատշգամբը աղոթելու։ Խաչ հանեցի և մտքիս մեջ աղոթեցի.

«Աստված պապա, ոտքդ պագնիմ, մի՛ թողուր, որ Զարուն Պոլիս երթա, ճամբան գայլերը կը փախցնեն զինքը, կամ ծովը կիյնա, Աստվա՛ծ, ի՛նչ կըլլա, Զարուն հոս պահես»։

Սկսա լալ, հեկեկալով լալ… Մայրս կիսատ ձգեց, առավ զիս իր տաքուկ գրկին մեջ.

— Մի՛ լար, գառնուկս, մի՛ լար,— ըսավ,— Աստված կը ներե գողությունդ։

Русский язык

Задания для выполнения:

Упражнение 1.

В конце каждого предложения поставьте нужный знак.

На полянке возле ёлочки пень. Кто это сел на пень? На пень села жёлтая птичка. Красивая иволга. А как она поёт!

Упражнение 2.

Составьте и запишите из слов каждой строчки предложения.

Дома, около, сад, дедушки, фруктовый- Около дома дедушки фруктовый сад.

Деревья, в, растут, какие, саду-Какие деревья растут в саду?

Сливы, рядом, яблони, и, растут-Сливы и яблони растут рядом.

Ароматная, а, малина, какая, и, крупная-А какая ароматная и крупная малина!

Упражнение 3.

Разделите текст на предложения.

Около села-лес. В лесу растут ели. Какие стройные и красивые ёлочки! сколько шишек на них!

Упражнение 4.

Составьте из слов предложения.

Шустрая, белочка, рыжая, это-Это шустрая белочка рыжая. или, Это рыжая белочка шустрая.

Это, очаровательный, какой, милый, и, зверёк-Какой это милый и очаровательный зверёк!

Там, мелькает, зелени, среди, кто-Кто там среди зелени мелькает?

հայոց լեզու

.Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր: