Կարդա՜ և սովորի՜ր։
Դերբայներ
Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։
Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։
Անկախ դերբայները ունեն ինքնուրույն կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝
- անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
- ենթակայական դերբայ — վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
- համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
- հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած
Կախյալ դերբայները ինքնուրույն կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։
Կախյալ դերբայներն են՝
- անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել, -ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
- ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
- վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել, -(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։ - ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են -ի, -ա վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
| Դերբայ | Հիմք | Վերջավորություն |
|---|---|---|
| Անորոշ | կարդ, պատմ | ալ, ել |
| Ենթակայական | կարդ, պատմ | ացող, ող |
| Հարակատար | կարդ, պատմ | ացած, ած |
| Համակատար | կարդ, պատմ | ալիս, ելիս |
| Անկատար | կարդ, պատմ | ում, ում |
| Վաղակատար | կարդ, պատմ | ացել, ել |
| Ապակատար | կարդ, պատմ | ալու, ելու |
| Ժխտական | կարդ, պատմ | ա, ի |
1.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)
Անցնե՜լ անտառապատ բլուրը, գտնե՜լ աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել-անցնի նավաշինարանից, դուրս գալ-դուրս գա ծովածոց, ու նորից զգացվել-զգացվի լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել- բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել-պետք է հետևես նրանց և պարզել-պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:
Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում-ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները-հանածոները դառնային տեղերի անուններ:
Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր-լեռնափորներ ու մետաղ ձուլելու տեղեր-մետաղաձուլարաններ:
3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանական ծագում ունեցող, արյունարբու-արյուն խմող, արքայանիստ-արքայական նստավայր, դյուրաբեկ-հեշտ ճկվող, գավաթակից-գավաթ ընկեր, դրկից-հարևան դրացի: