Русский

Работа с текстом. 

2
3

Грамматические задания:

Упражнение 1.

1. Он сидел за столом и . . . . (дремал — задремал) 2. Она разговаривала со мной и . . .
на компьютере. (печатала — напечатала) 3 . Она разговаривала со мной и . . . на компьютере текст. (печатала — напечатала) 4. Пока она разговаривала со мной, она . . . на компьютере какой-то текст. (печатала — напечатала) 5. Извини, я вчера . . . и . . . тебя! (горячился- погорячился) (обижал — обидел) 6. Ты не знаешь, где моя тетрадь? Я её . . . сюда.(клал — положил) 7. Спасибо, что ты меня . . . , уже давно пора вставать! (будил — разбудил) 8. Он вчера нас здорово . . . ! (веселил — развеселил) 9. Вчера ты очень . . . на меня? ( сердилась — рассердилась) 10. Ты со мной . . . ? (здоровался — поздоровался) 1 1. Он . . . в снег и лежит. (падал — упал) 12. Он . . . ручку на пол и не заметил. (ронял — уронил)13. Вечером он . . . деньги. (считал — сосчитал) 14. Свеча . . . на столе. (горела — сгорела)
Упражнение 2.  Выберите правильный вариант.

1. Вчера вечером он . . . падежи. (повторял — повторил) 2. Он не . . . от темы выступления. (отклонялся — отклонился) 3. Она . . . меня в аэропорту. (встречала — встретила)4. Её слова меня просто . . . . (изумляли — изумили) 5. Он . . . к новому сотруднику. (присматривался- присмотрелся) 6. Он легко . . . к новым условиям. (приспосабливался приспособился) 7. Зачем он . . . перед ней? (унижался — унизился) 8. Вы . . . участие в конференции? (подтверждали — подтвердили) 9. Этого я тебе не . . . . (разрешал — разрешил) 10. Отец . . . сына к порядку. (приучал — приучил) 1 1 . Он . . . план действий. (обдумывал- обдумал) 12. Он . . . ей в любви. (признавался — признался) 13. Вчера мы . . . об этом.(договаривались — договорились)

Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները:

1915թ. Եղիշե Չարենցը մեկնում է Մոսկվա` Շանյավսկու համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: 1919թ. վերադառնում է Երեւան եւ սկսում դասավանդել դպրոցում: Այդ տարի Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» հանճարեղ պոեմը:

1921թ. Եղիշե Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Վերջինս ծանր հղիության հետեւանքով 1927թ. մահանում է: Կնոջ հիշատակին Չարենցը բազմաթիվ բանաստեղծություններ է գրել: 1931թ. նորից է ամուսնանում: Շատ չանցած կինը` Իզաբելա Նյազովան, նրան դուստր է ծնում, որին Արփենիկ են կոչում, իսկ 1935թ. ծնվում է նրանց 2-րդ դուստրը` Անահիտը:

1936թ. հուլիս-օգոստոս ամիսներին սկսվում են հայ մտավորականության ձերբակալությունները: Եղիշե Չարենցին սեպտեմբերին տնային կալանքի են ենթարկում` մեղադրելով ահաբեկչության եւ ազգայնականության մեջ: Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Որոշ ժամանակ անց հանճարեղ բանաստեղծին ձերբակալում են եւ հակասովետական գործունեություն իրականացնելու շինծու մեղադրանք ներկայացնում: Շատ չանցած՝ 1937թ նոյեմբերի 27-ին, Եղիշե Չարենցն իր մահկանացուն է կնքում երեւանյան բանտերից մեկի հիվանդանոցում: Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկարացած առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Չարենցի վերջին հանգրվանը հայտնի չէ:

Բայեր

Բայի եղանակները

Բայի եղանակները

Բայերով արտահայտվում է գործողության կատարման եղանակ, այսինքն՝ խոսողի վերաբերմունքը գործողության նկատմամբ:

Այսպես՝ մի դեպքում բայաձևերը ցույց են տալիս, ըստ խոսողի, իրականում, ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն՝ գնում եմ, գնում էիր, գնացել են, գնացել էինք, գնալու ես, գնալու էին, գնացի և այլն. սա կոչվում է սահմանական եղանակ,

մի այլ դեպքում՝ գործողության կատարման իղձ, ցանկություն՝ գնամ, գնայիք և այլն. սա ըղձական եղանակն է,

մի ուրիշ դեպքում՝ ենթադրական գործողություն՝ կգնա, կգնայինք և այլն. սա ենթադրական եղանակն է,

չորրորդ դեպքում՝ հարկադրական կամ անհրաժեշտական գործողություն՝ պիտի գնաս, պետք է գնային և այլն. սա հարկադրական եղանակն է,

մի այլ դեպքում էլ՝ խոսակցին ուղղված հրաման, կարգադրության, խնդրանք՝ գնա՛, գնացե՛ք. սա հրամայական եղանակն է:

Այսպիսով՝ բայն ունի հինգ եղանակ՝  սահմանական, ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական:

Սահմանական եղանակ

Ըղձական եղանակ

Ենթադրական եղանակ

Հարկադրական եղանակ

Հրամայական եղանակ

Սահմանական  եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից մեկը՝ անկատար ներկա (սահմանական ներկա), ցույց է տալիս ներկա ժամանակ, մեկը՝ ապակատար ներկան (սահմանական ապառնի)՝ ապառնի ժամանակ, մնացած հինգը՝ անկատար անցյալը, վաղակատար ներկան (սահմանական անցյալ), վաղակատար անցյալը, ապակատար անցյալը, անցյալ կատարյալը, ցույց են տալիս անցյալ ժամանակ:

Ըղձական, ենթադրական և հարկադրական եղանակներն ունեն երկուական ժամանակաձևեր, որոնցից մեկը ցույց է տալիս ապառնի ժամանակ, մեկը՝ անցյալ:

Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակաձև, միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և միայն մեկ դեմք՝ երկրորդ:

Առաջադրանք

4.Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ):

Օրինակ`

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին:

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:-Գետափին զբոսնելիս, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ:

Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու:-Երկրորդ խողովակաշարն կառուցելիս՝ պարզեցին որ դա էլ բավարար չի լինելու:

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:-Գետակն անցնելիս, որս անող մի գայլաձուկ տեսավ:

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:-Լսելիս ընկերոջ պատմությունը՝ փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:

Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:-Ինչ-որ մեկին գնահատելիս, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:

Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։-Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել:

ուժեր

Այն ուժը, որով երկիրը ձգում է, մարմիներին կոչվում է ծանրության ուժ: Որտեղ F=G G=MxG G=Ն/9,8 9ն, որտեղ G հաստատուն թիվ է, նշանակում է 1-կգ երկիրը ազդում է Ն/9,8 ուժ:

Իսահակ Նյուտոնի կենսագրություն

Похожее изображение

Կենսագրություն

Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ:

Նյուտոն փոխարկման աղյուսակ

Նյոտոնի սանդղակը մշակվել է Իսահակ Նյուտոնի կողմից: Նա, որպես «ջերմության զրոյական աստիճան»՝ ընդունել է ձյան հալվելու ջերմաստիճանը և որպես «ջերմության 33 աստիճան»՝ ջրի եռման ջերմաստիճանը: Այդպիսով, նրա սանդղակը հանդիսացել է Ցելսիուսի սանդղակի նախատիպը, որի սահմանման մեջ օգտագործվել են  նույն ջերմային երևույթները: Այսպիսով, այդ սանդղակի միավորը՝ նյուտոնյան աստիճանը, հավասար է 10033 կելվինի աստիճանին կամ Ցելսիուսի աստիճանին, և որի զրոն՝ նույնն է, ինչ Ցելսիուսի սանդղակի զրոն:

Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ

Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:

մայրենի

1. Գտի՛ր, թե ընդգծված բառաձևերը ե՛րբ են սխալ և երբ` ճիշտ: Ուղղի՛ր սխալ ձևերը: Գնալուց-գնալիս մի անգամ էլ պատվիրեց զգույշ լինել: Քո գնալուց-ճիշտ է հետո հյուրեր եկան: Այդ աղջկան փրկելուց-փրկելիս քիչ էր մնում ինքը խեղդվեր: Մարդու կյանքը փրկելուց-ճիշտ է բարի գործ կ՞ա: Շտապելուց-ճիշտ է ամեն ինչ գցում էր ձեռքից: Շտապելուց-շտապելիս ինչ-որ մեկը կանգնեցրեց նրան: Հոգնել-ճիշտ է եմ նույն բանն անվերջ ասելուց: Այդ ասելուցասելիս հանկարծ գլխի ընկավ, որ մոռացել է գլխավորը: Հեռանալիս հիշեցրեց-ճիշտ է իր հրավերն ու խնդրանքը: Հեռանալիս-հեռանալուց հոգնել եմ, ուզում եմ բոլորիդ միասին տեսնել: Ուշադիր դիտելիսճիշտ է վրան ճեղք կնկատես: Դա դիտելիս-դիտելուց հետո էլ ոչինչ չեմ ուզում տեսնել:

2. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն: Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված: Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային: Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան: Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց

թողեցին: Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն: Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի: Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

3. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն: Գրող, կառուցող, ներող, բարձրացող,հիացող:

Գրող- Գրող Վահան Տերյանը, որոշ ժամանակ, բանտարկված է եղել Բուտիրկա բանտում: Կառուցող-Հյուրանոց կառուցող ընկերությունը ընտրել էր, մի գեղեցիկ տարածք ծովափում, որպեսզի կառուցեր հյուրանոց: Ներող-Ներող մարդիկ ունեն շատ փխրուն սիրտ: Բարձրացող-Սարերի ետևից, բարձրացող արևը: Հիացող-Տղան իր հիացող աչքերով, նայում էր նկարչի կտավին:

Այս բառերով,նախադասություններ կազմիր՝ Մատուցող, համակարգող, տնկած, հեռանալիս, գնալ, երգել, ծաղկելիս, նկարելիս:

Մատուցող-Մատուցողը աշխատում է բարձրագույն ռեստորանում:

Համակարգող- Համակարգողը ցույց տվեց իր մեծագույն ծրագրերը, իր ղեկավարին:

տնկած- Երբ ես փոքր էի, ես Մանվելը ու Մարիամը Հարավային դպրոցում, ծառեր էինք տնկել:

հեռանալիս- Նա հեռանալիս լացում էր:

գնալ- գնալիս շախմատի, ես միշտ վերցնում եմ իմ համակարգիչը:

երգել- Ես չեմ սիրում երգել:

ծաղկելիս- Ծաղկելիս ծառերը, տալիս են պտուղներ և ավելի են գեղեցկանում:

նկարելիս-Նկարիչը նկարելիս մտածում էր, թե ոնց շարունակեր իր ֆիասկոն:

Текст

Урок 1

Работа в классе. Работа с текстом. 

2
3

Задания к тексту:

  1. Почему в ответе артистки” Я хотела танцевать”особо выделено слово “хотела”?
  2. О чем она вспоминала?
  3. Почему артистку, когда она была еще девочкой, не приняли в хореографический кружок?
  4. Как она смогла преодолеть эту жизненную трудность?

Հայոց լեռններում


Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՜ր։ Անհատնում-անվերջ, չսպառվող, օրդու-թշնամի, քարվան-խումբ, որը անապատով գնում է, սոսկահար-սարսափով լի:

Պատմի՜ր յուրաքանյուր տան մասին,մեկնաբանի՜ր։

Դո՜ւրս գրիր համեմատությունները, նկարագրությունները։

Դերբայներ

Կարդա՜ և սովորի՜ր։

Դերբայներ

Դերբայները բայի անդեմ ձևերն են, որոնք, , ցույց են տալիս գործողություն՝ առանց եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն ։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ -այի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ —  վերջավորությունն է ող, ացող, եցող — նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ — վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ-վերջավորությունն է ած, ացած,, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն պարզ ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ- կազմվում է -ում մասնիկով, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ մասնիկների փոխարեն, ինչպես՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու մասնիկով, որն ավելանում է անորոշ դերբային, ինչպես՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, ինչպես՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով համընկնում են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի առաջին հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

1.Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:

Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրեց :(ստույգ,հաստատ կատարված)

Անցնե՜լ անտառապատ բլուրը, գտնե՜լ աղետի հետքերը:( հրաման) Շոգենավն անցնել-անցնի նավաշինարանից, դուրս գալ-դուրս գա ծովածոց, ու նորից զգացվել-զգացվի լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն) Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել- բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի) Դու հետևել-պետք է հետևես նրանց և պարզել-պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)

2.Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում-ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները-հանածոները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր-լեռնափորներ ու մետաղ ձուլելու տեղեր-մետաղաձուլարաններ:

3. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանական ծագում ունեցող, արյունարբու-արյուն խմող, արքայանիստ-արքայական նստավայր, դյուրաբեկ-հեշտ ճկվող, գավաթակից-գավաթ ընկեր, դրկից-հարևան դրացի: