
Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։