Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1 Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

ես ասում եմ:

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

դու նրանց ասում ես:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»

նա ասում է:

2 Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ-չիմացավ), թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել-չփորփեց) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները-ճանապարհորդներին) մի տեղ (տանել-են տարել) :

Բոլորը (հրավիրվել-հրավիրվել էին) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք-քաղաքը) հրապարակ է (լցվել-լցվել):

Ամբողջ (դառնալ-դարձան) կրակի բաժին:

3 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ: Սեռական-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ում: Տրական-ինձ, քեզ, նրան, իր, մեզ,ձեզ, նրանց, ու՞մ: Բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենցից, մեզնից, ձեզնից, նրանից, ու՞մից: Գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանով, ու՞մով: Ներգոյական- իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրա մեջ, ու՞մ մեջ: Հայցական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

4 Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ գիրքը հետաքրքիր է։
Քո գիրքը անհետաքրքիր է։
Նրա գիրքը շատ հաստ։
Իր մեքենան երկար է։
Մեր մեքենան կարճ է։
Ձեր մեքենան կարմիր է։

Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,…: