

Արեն Մնացականյան Միջին դպրոց 9.5


1.Քո սիրած թեմայով գրիր փաստեր (մոտավորապես տասը հատ):
1.2005 թվականին Հակոբյանին ձերբակալել էին Դուբայի օդանավակայանում՝ իրեն շփոթելով մեկ այլ Վլադիմիր Հակոբյանի հետ, ով մեղադրվում էր մարդասպանության մեջ։ Շուտով շախմատիստին բաց թողեցին, բայց դրա պատճառով նա ուշացավ 7-րդ Դուբայ օփեն մրցաշարից, որտեղ վարկանիշային ֆավորիտ կլիներ։
2.Երկու կողմից առաջին չորս քայլ կատարելու հնարավոր քանակը հավասար է 318 979 564 000.
3.Շախերի ամենաերկար գրանցված շարքը կազմված է 74 անընդմեջ շախից։ Մեկ պարտիայում ամենաշատ գրանցված շախերի քանակը 114 է, ընդ որում, 98-ը արվել են մեկ կողմից։
4.Հայտնի է պարտիա, որտեղ ոչ մի խաղաքար խաղատախտակից չի հեռացվել ամբողջ պարտիայի ընթացքում։ Խաղը տևել է 94 քայլ։
5.Ամենաշատ խաղաքարերի քանակը, որոնք վերցվել են մեկ դաշտի վրա, 15 է, այդ դաշտը անվանել են <<սև խոռոչ>>։
6.Շաշկին շախմատից ավելի հին խաղ է։
7.Հին Հնդկաստանում շախմատ խաղում էին մատների վրա, ուղղակի կտրում էին պարտվողի մատը։
8.Ամենաշատ խաղաքար <<ուտելու>> ռեկորդը պատկանում է թագուհուն, այն մի խաղի ընթացքում <<կերել է>> հակառակորդի 11 խաղաքար։
9.Շախմատային ժամերը սկսեցին օգտագործել 1852 թվականից, երբ նախորդ տարվա ընթացքում երկու գրոսմաստերներ քնեցին տախտակի առջև խաղի չափազանց երկար լինելու պատճառով։
10.Ամենաերկար շախմատային պարտիան կարող է տևել 5 949 քայլ։
11.Իր առաջին քայլում զինվորը մեկի փոխարեն երկու դաշտ առաջ շարժել առաջարկվել է Իսպանիայում 1280 թվականին։
12.Առաջին միջազգային մրցաշարը տեղի է ունեցել 1585 թվականին Իսպանիայում։
13.Ամենաերկար մտածելու ռեկորդը պատկանում է բրազիլացի Ֆրանսիսկո Տրոիսին․ նա մեկ քայլի վրա ծախսել է 2 ժամ 20 րոպե։
2.Գտի՛ր թվականները :
Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ:
Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ:
Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է:
Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:
Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում:
3. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:
Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց:
Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին:
Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում:
Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին:
4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդներ (ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական
Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով(լեզու) է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել(գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու(լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում(բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով: