Ածական, առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է: Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։
Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային`ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:
Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրական, բաղդատական, գերադրական:
Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։
Օրինակ՝ լավ մարդ։
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։
Կամվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:
Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։
Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։
Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:
Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր ածականներով հարուստ պատում։
«Սիրո տարիք»
«Արդյո՞ք դու կուզեիր»
«Գիշերային թռիչք»
Արդյո՞ք դու կուզեիր
Լինում է չի լինում մի չքավոր ընտանիք է լինում: Մի գեղեցիկ օր տղան՝ Ալբերտը, մորուքավոր հորը հարց է տալիս:
-Հայրիկ արդյո՞ք դու կուզեիր, որ մենք հարստանայինք:Հայրը չպատասխանեց, քանի որ նա շատ զբաղված էր:Մի քանի ժամ հետո Ալբերտը հարցրեց հորը.
-Հայրիկ կներես, որ անհանգստացրեցի քեզ մի քանի ժամ առաջ:
– Ոչինչ, իմ խելացի տղա, հիմա ասա՝ ին՞չ էիր ասում:
– Ասում էի՝ արդյո՞ք դու կուզեիր, որ մենք հարստանայինք:
– Իհարկե կուզեի, բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ: Տես, իմ զավակ, ես արդեն մեծ մարդ եմ, բայց չեմ կարողանում քո և մայրիկիդ պահանջները կատարեմ:
-Ինչո՞ւ հայրիկ, -հարցրեց տղան.
-Որովհետև, երբ ես քո տարիքին էի, ես չէի կատարում իմ տնայինները, չէի սովորում, ոչ մեկին չէի օգնում և ոչ մեկին էլ պետք չէի, այդ պատճառով մենք հիմա աղքատ ենք: Իսկ դու իմ տղա, դու շատ խելացի ես և դեռ ութ տարեկան ես: Դու կատարում ես քո տնայինները, օգնում ես բոլորին և այլն: Եվ այդ պատճառով ես քեզ խնդրում եմ՝ դու իմ նման ճակատագրական սխալ թույլ մի թող և ամենակարևորը արա քո պարտականություները, որպեսզի հասնես քո նպատակին և կարողանաս պահել քո ընտանիքը, եղա՞վ:
– Եղավ, հայրիկ, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի ես լինեմ հարուստ, ուժեղ, երջանիկ, խելացի, բարի տղա:
-Շատ լավ, իմ տղա:
Տղան չարչարվում է, պարապում է և հասնում է իր նպատակին:Տասնութ տարեկանում նա արդեն շատ հայտնի, խելացի տղա էր: Վեց տարուց, երբ Ալբերտը 24 տարեկան էր, նա դարձավ գիտնական, և ապրեց մինչև խորը ծերություն, իսկ երբ նա մահացավ, բացվեց նրա մեծ և գեղեցիկ տուն-թանգարանը Ալբերտ Մամիկոնյանի անվան, և այնտեղի ամենակարևոր նմուշն էր մի թուղթ որի վրա գրած էր Հայրիկ արդյո՞ք դու կուզեիր մենք հարստանայինք: