Test 1: The present simple and present continuous

Choose the correct answer.

  1. I     am  liking      like      likes    mark orange juice.
  2. Andy and Lucy       …      are staying      stay      staying    mark with us at the moment.
  3. We       …      aren’t going      don’t go      not going    mark to school every day.
  4. What       …      do you do      do you doing      are you doing    mark ? ~ I’m listening to my new MP3 player.
  5. I       …      meet      ‘m meeting      meeting    mark my friends in the café after school on Fridays.
  6. Look! Sidney       …      wears       wearing      wear    mark his school uniform!
  7. Do you want to play football? ~ Not now. I       …      ‘m having      have      ‘ve    mark dinner.
  8. What       …      are you usually having      ‘s you usually having      do you usually have    mark for breakfast?
  9. Have you got any ice cream?       …      Yes, I’m having.      Yes, I am.      Yes, I have.    mark
  10.       …      Is Kyle knowing      Does Kyle know      Does Kyle knows    mark Jamie Chandler?
  11. I       …      ‘m look      look      ‘m looking    mark for a present but I can’t find anything good.
  12. Is football your favourite sport? ~ Yes, but I       …      often play      ‘m playing often      ‘m often playing    mark basketball too.
  13. My brother and I       …      aren’t get up      don’t get up      don’t getting up    mark early at the weekend.
  14. Are your parents working at the moment? ~ No, they       …      aren’t      don’t      aren’t being    mark .
  15. My baby sister       …      crying      ‘s crying      cries    mark all the time.

Մենդևլևի աղյուսակ

1-մեկ H-1,00=1*1.66=1.66m02*1023

2-երկու He-4,00=4*1.66m06.64=7*1023

3-երեք Li-6,94=7*1.66m011.5*1023

4-չորս Be-9,01=9*1.66=14,9m015*1023

5-հինգ B-10,81=11*1.66=17.9m018*1023

6-վեց C-12,01=12*1.66=19,9m020*1023

7-յոթ N-14,00=14*1.66=23,2m023*1023

8-ութ O-15.99=16*1.66=26.5m027*1023

9-ինը F-18,99=19*1.66=31,5m032*1023

10-տաս Ne-20,17=20*1.66=33,2m033*1023

11-տասնմեկ Na-22.98=23*1.66m038,1*1023

12-տասներկու Mg-24,30=24*1.66=39,8m040*1023

13-տասնըերեք Al-26,9=27*1.66=44,82m045*1023

14-տասնչորս

15-տասնհինգ

16-տասնվեց

17-տասնյոթ

18-տասնութ

19-տասնինը

20-քսան

21-քսանմեկ

22-քսաներկու

23-քսաներեք

24-քսանչորս

25-քսանհինգ

26-քսանվեց

27-քսանյոթ

28-քսանութ

29-քսանինը

30-եռեսուն

31-երեսունմեկ

32-երեսուներկու

33-երեսուներեք

34-երեսունչորս

35-երեսունհինգ

36-երեսունվեց

37-երեսունյոթ

38-երեսունութ

39-երեսունինը

40-քառասուն

41-քառասունմեկ

42-քառասուներկու

43-քառասուներեք

44-քառասունչորս

45-քառասունհինգ

46-քառասունվեց

47-քառասունյոթ

48-քառասունութ

49-քառասունինը

50-հիսուն

51-հիսունմեկ

52-հիսուներկու

53-հիսուներեք

54-հիսունչորս

55-հիսունհինգ

56-հիսունվեց

57-հիսունյոթ

58-հիսունութ

59-հիսունինը

60-վաթսուն

61-վաթսունմեկ

62-վաթսուներկու

63-վաթսուներեք

64-վաթսունչորս

65-վաթսունհինգ

66-վաթսունվեց

67-վաթսունյոթ

68-վաթսունութ

69-վաթսունինը

70-յոթանասուն

71-յոթանասունմեկ

72-յոթանասուներկու

73-յոթանասուներեք

74-յոթանասունչորս

75-յոթանասունհինգ

76-յոթանասունվեց

77-յոթանասունյոթ

78-յոթանասունութ

79-յոթանասունինը

80-ութսուն

81-ութսունմեկ

82-ութսուներկու

83-ութսուներեք

84-ութսունչորս

85-ութսունհինգ

86-ութսունվեց

87-ութսունյոթ

88-ութսունութ

89-ութսունինը

90-ինսուն

91-ինսունմեկ

92-ինսուներկու

93-ինսուներեք

94-ինսունչորս

95-ինսունհինգ

96-ինսունվեց

97-ինսունյոթ

98-ինսունութ

99-ինսունինը

100-հարյուր

101-

102-

103-

Ամփոփիչ աշխատանք

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Ֆիզիկական երևույթի հասկացությունը այն է երբ ֆիզիկական մարմինը իր տեսքը փոխում է:
  2. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր: Ջրի եռալը, սառույցի հալելը:
  3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Քիմիական երևույթի հասկացությունը այն է, որ իր տեսքը չի փոխվում:
  4. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ: Երկաթի հալվելը, նյութերը խառնել:
  5. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը
  6. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելը
    4.կաթի թթվելը
  7. Ո՞ր նյութերն են կոչվում պարզ: Այն նյութերը, որոնք կազմված են մեկ նյութից:
  8. Ո՞ր նյութերն են կոչվում բարդ: Որոնք, կազմված են երկու կամ ավելի նյութերից:
  9. Ի՞նչ է ատոմը: Ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են, ատոմը Հունարենից թարգմանված նշանակում է անբաժանելի:
  10. Մեկնաբանե՛ք Ar ( ֆտոր)=19 հավասարությունը: ar=19 mo=19×1.66=31.54=32*10 23
  11. Հաշվե՛ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը՝ mo-ն.
    1. Ar (գալիում)=69,72=70*1.66=116.2=116*1023.Ar(ցինկ)=65,3=65* 1.66=107.9=108*1023Ar(պղինձ)64=64*1.66=106,24=106*1023
  12. Հաշվե՛ք հետևյալ տարրերից յուրաքանչյուրի ատոմի զանգվածը ՝ m0
    Ar(As)=As=74,9=75*1.66=124,5=125*1023
    Ar(Se)=Se=78,9=79*1.66=131.14=131*1023
    Ar(I)=I=126,9=127*1.66=210.82=211*1023
    Ar(Fe)= Fe=55.8=56*1.66=92,9*1023

Русский

Задания с 27.11.23 — 01.12.23

Урок 1

Классная работа

Упражнение 1. Вставить буквы Н или НН, объяснив графически.

Предутренний,  стеклянный, звериный, осиный, деревянный, машинный, традиционный, огненный, телефонный, песчаный, довоенный, ветреный, безветренный, берестяной, водяной.

(Правило: Н пишется в суффиксах прилагательных АН, ЯН, ИН,   в суффиксах ОНН, ЕНН пишется НН. Если корень оканчивается на Н, то прилагательное образуется с помощью суффикса Н)

Արամազդ

Արամազդ (ճառագայթող լույս, համաշխարհային արև), Հայկական դիցաբանության գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի Արարիչը, բոլոր Աստվածների հայրը[2][3][4]։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի-Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։ Համապատասխանում է իրանական Ահուրամազդային և հունական Զևսին։

ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում:

սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլվում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս-այն թփիկն այրում-սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։
— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․Այդպես էլ եղավ։
Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։
Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ-մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել: բաղեղ-շաղապատուկ, գաղջ-զզվելի, եղկ, գիջություն-թաց, կաշկանդվել-նեղվել, պատուտակ-Պատատուկազգիների ընտանիքին պատկանող բույս, վաղեմի-հին, վեսություն-գոռոզություն, ոստնել-ցատկել, անհագ-անկուշտ, դողդոջուն-երերուն, սրտատրոփ-անհամբեր, ճիգ-ջանք, կենալ-բնակվել, պատվանդան-հենարան, պապակված-ծարավ:
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը, Այս նախադասությունը օգտագործվում է փոխաբերական իմաստով:
3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից: Նա ուզում էր անհնդատ աճեր, անցներ իր ընկերներից և ինչքան կարող էր վերև բարձրանալ:

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտաց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող, և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում, գետնին էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում:


4. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը: Ստեղծագործության ասելիքը այն է, երբ դու ունես նպատակ, դու պետք է ամեն գնով հասնես դրան և հետ չքաշվես դժվարություններից:

Դերանուն

Դերանուն

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

1 Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,

ես ասում եմ:

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,

դու նրանց ասում ես:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»

նա ասում է:

2 Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք (իմանալ-չիմացավ), թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել-չփորփեց) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները-ճանապարհորդներին) մի տեղ (տանել-են տարել) :

Բոլորը (հրավիրվել-հրավիրվել էին) կիրակի օրվա հավաքին:

Կարծես թե ամբողջ (քաղաք-քաղաքը) հրապարակ է (լցվել-լցվել):

Ամբողջ (դառնալ-դարձան) կրակի բաժին:

3 Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ: Սեռական-իմ, քո, նրա, իր, մեր, ձեր, նրանց, ում: Տրական-ինձ, քեզ, նրան, իր, մեզ,ձեզ, նրանց, ու՞մ: Բացառական-ինձնից, քեզնից, նրանից, իրենցից, մեզնից, ձեզնից, նրանից, ու՞մից: Գործիական-ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանով, ու՞մով: Ներգոյական- իմ մեջ, քո մեջ, նրա մեջ, իր մեջ, մեր մեջ, ձեր մեջ, նրա մեջ, ու՞մ մեջ: Հայցական-ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

4 Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:

Իմ գիրքը հետաքրքիր է։
Քո գիրքը անհետաքրքիր է։
Նրա գիրքը շատ հաստ։
Իր մեքենան երկար է։
Մեր մեքենան կարճ է։
Ձեր մեքենան կարմիր է։

Սեռական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան,…:

Ածականներ

Ածականների տեսակները

Ածականները, ըստ իրենց արտահայտած իմաստի, բաժանվում են երկու հիմնական խմբերի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն` այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` անկախ ուրիշ առարկաներից՝ ամուր պատ, պայծառ աստղ, սառը ջուր:

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի վերաբերությունը կամ հարաբերությունը, այսինքն` արտահայտում են առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ փայտե դուռ, գիշերային զովություն, բժշկական գործիքներ, միրուքավոր ծերունի:

Այս կապակցությունների մեջ փայտե, գիշերային, բժշկական, միրուքավոր ածականները ցույց են տալիս դուռ, զովություն, գործիքներ, ծերունի գոյականների հարաբերությունը, կապը փայտ, գիշեր, բժիշկ, միրուք գոյականների հետ (դուռ, որ փայտից է սարքած, զովություն, որ գիշերվան է հատուկ, գործիքներ, որ բժիշկներն են օգտագործում, միրուք, որն ունի ծերունին):

Որակական ածականները ցույց են տալիս համեմատելի հատկանիշ, այսինքն` տվյալ հատկությունը տարբեր առարկաներ կարող են ունենալ տարբեր չափերով` բարձր լեռ, ավելի բարձր լեռ, ամենաբարձր լեռը, շոգ ամառ, նվազ շոգ ամառ և այլն:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:
Հարաբերական ածականներ են կազմվում ական (մանկ),ային (ձմեռային), գին (թախծագին), ե (երկաթե), եղեն (քարեղեն), ենի (մայրենի), յա (ստորերկրյա), յան (նախնադարյան) և այլ ածանցներով:

Որակական ածականների համեմատության աստիճանները

Որակական ածականները ցույց են տալիս առարկաների համեմատելի հատկություններ, այսինքն՝ առարկայի հատկանիշի չափը այլ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ:

Համեմատության աստիճանները երեքն են` դրական, բաղդատական, գերադրական:

1Դրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկությունը՝ առանց ուրիշ առարկաների նույն հատկության հետ համեմատելու՝ կարճ (ճանապարհ), փարթամ (բուսականություն), բարձր (սյուն):

2Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի (կամ առարկաների) նույն հատկության համեմատությամբ:

Օրինակ

Այս տաճարը մյուսից ավելի հին է:

Բաղդատական աստիճանը կազմվում է .

• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով ավելի բառը, ինչպես՝ ավելի հին, ավելի շոգ, ավելի քաղցր և այլն. սա կոչվում էառավելական բաղդատական,
• ածականի դրական աստիճանի ձևին ավելացնելով պակաս, քիչ կամ նվազ բառը, ինչպես` նվազ ընդունակ, պակաս ամուր, քիչ զգայուն.սա կոչվում է նվազական բաղդատական:

 3Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով:

Գերադրական աստիճանը կազմվում է՝

• դրական աստճանի ձևից՝ ամենա- նախածանցով, ինչպես՝ ամենազվարթ, ամենագեղեցիկ կամ ամենից բառով՝ ամենից մեծ, ամենից երկար,
• դրական աստիճանի ձևին ավելացնելով -(ա)գույն վերջածանցը, ինչպես՝ բարդագույն, նրբագույն, խոշորագույն:

Ամենա  նախածանցով գերադրական աստիճան է կազմվում համարյա բոլոր ածականներից, սակայն գույն ածանցը դրվում է քիչ թվով ածականների վրա:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ, ինչպես՝ ամուլ, ստերջ, արու, բոբիկ, բուն, համր, էգ, խուլ, կաղ, կույր, հավասար, ձրի, հղի, ճաղատ, մերկ, տկլոր, օժանդակ, նախկին:

Ուշադրություն

Ածականակերտ ամենա, գույն, գին ածանցները այլ դեպքերում նաև արմատներ են:

Այսպես՝

• գին գոյականը չպետք է շփոթել գին ածանցի հետ.
դառնագին բառը նշանակում է խիստ դառն. այստեղ գին-ը ածանց է, իսկ փրկագին նշանակում է փրկելու գինը. այս դեպքում գին-ը արմատ է,
• ամենա և գույն բաղադրիչներով ածականները ոչ միշտ են ցույց տալիս գերադրական աստիճան, օրինակ՝ ամենամեծը նշանակում է բոլորից մեծ. սա գերադրական աստիճան է, իսկ ամենագետ-ը նշանակում է ամեն ինչ իմացող. այստեղ ամեն-ը արմատ է, լավագույն նշանակում է ամենից լավ. սա գերադրական աստիճան է, իսկ վարդագույն-ը նշանակում է վարդի գույն ունեցող. այստեղ գույն-ը արմատ է,

Ուշադրություն

Գերադրական աստիճան կազմող ամենա և գույն ածանցները միաժամանակ միևնույն բառի հետ գործածելը սխալ է. կարելի է ասել խստագույն  կամ ամենախիստ, բայց չի կարելի ասել ամենախստագույն:

Դրական-երկար ճանապարհ, երկար քանոն, մեծ պայուսակ:

Բաղդադական-Այս սեղանը այն սեղանից մեծ է, այս ուտելիքը այն ուտելիքից համեղ է, այս խաղաքարը այն խաղաքարից մեծ է:

Գերադրական-Սա աշխարհի ամենամեծ գրադարանն է, սա ամենագեղեցիկ շորն է, սա ամենախիստ մարդն է աշխարհի: