Ֆիզիկական և քիմիական երևույթներ.

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

Ֆիզիկական երևույթները լինում են՝ 

  • Մեխանիկական (մարմինների շարժում),
  • Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
  • Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
  • Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
  • Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
  • Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:
Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական  երևույթների  օրինակներ.

  • Վառելանյութի այրվելը,
  • Երկաթի ժանգոտելը և այլն:

Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:

Քիմիական ռեակցիաների հատկանիշները

Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.

Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:
Նստվածքի առաջացումը կամ անհետացումը:

Քիմիական ռեակցիաների ընթանալու պայմաններ

Որպեսզի տեղի ունենան քիմիական ռեակցիաներ, անհրաժեշտ են որոշակի պայմաններ.
1. Փոխազդող նյութերի հպում: Այդ նպատակով պինդ նյութերը կարելի է մանրացնել:
2.Փոխազդող նյութերի ջերմաստիճանի փոփոխություն: Որոշ դեպքերում փոխազդող խառնուրդն անհրաժեշտ է անընդհատ տաքացնել: Իսկ այլ դեպքերում՝ ջերմությունն անհրաժեշտ է միայն ռեակցիան սկսելու համար:
3. Լույսի ազդեցություն: Արեգակի լույսի ազդեցությամբ կանաչում են տերևները, գունաթափվում են շորերը, ներկանյութերը:
4.Էլեկտրական հոսանքի առկայություն:Ջրի քայքայումը տեղի է ունենում միայն էլեկտրական հոսանք անցնելիս:
5. Ճնշումը: Գազային նյութերում քիմիական ռեակցիաների համար ճնշումը կարևոր պայման է:

Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:
  2. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:
  3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:
  4. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

Լրացուցիչ տնային աշխատանք

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելըՇ
    4.կաթի թթվելը
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
    Բերե՛ք օրինակներ:


Քիմիական ռեակցիաների հատկանիշները

Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.

Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ: Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:

Leave a comment