Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ՝ գրաբար, միջին հայերեն, աշխարհաբար։
Գրաբարը հայ ժողովրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևերով։ Այս դարաշրջանի գրաբարը բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոսկեդարյան» (գրերի գյուտից մինչև 5-րդ դարի կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (5-րդ դարի երկրորդ կեսից մինչև 8-րդ դարի կեսերը) և ետին կամ նախամիջին (8-10 դդ.) շրջանների։ Առաջին երկու շրջաններին բնորոշ է գրաբարի և խոսակցական լեզվի, որպես մեկ լեզվի գրական ու խոսակցական տարբերակների, միասնությունը։ Երկրորդ շրջանին բնորոշ է նաև գրական լեզվի մեջ գիտական լեզվի տարբերակի ձևավորումը և առանձնացումը, որ բնութագրվում է հունաբանությամբ։
Գրաբարը համարվում է աղոթքի լեզու, այն անաղարտ է:
Եկեղեցական ծեսերը հասկանալու, արդի հայոց լեզվի նրբություններն ընկալելու համար շատ կարեւոր է ծանոթ լինել գրաբարին:
Տեղադրում եմ գրաբարով առաջադրանքներ, փորձեք աշխատել բացատրված բառերի օգնությամբ։
ա)ովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
բ) Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ-Ով տալիս է չար բարու փոխարեն, չարը նրա տնից չի պակասի։
(Աոակք ԺԷ, 13)
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասությունն աշխարհաբա՛ր դարձրու։
Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛ հատուցաներ), չարը տանիցդ (ի տանէ քումմէ) չի պակասի։
Որ հատուցե չարով փոխանակ բարւոյ չար ի տանե նորա մի պակասեցե:
Երկու նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվո՞ւմ են (փաստարկված պատասխանի՛ր)։
Առաջին նախադասությունը վերաբերում է այն դեպքին, երբ պետք է հատուցել չարին, իսկ երկրորդը, երբ պետք է հատուցել բարուն:
Պատմի՛ր մի պատմություն (կարդացած, լսած, կամ հորինած), որի հետևությունն այս խրատը լինի։
Լինում է չի լինում մի կախարդ է լինում: Մի անգամ երբ, ես շատ փոքր էի մասնակցում էի մի շախմատի մրցաշարի: Երկրորդ տուրին պարտվեցի: Շախմատային սենյակից ես դուրս եկա լացելով, և ինչ-որ տատիկ ինձ վրա ծիծաղում էր: Մյուս օրը պետք է խաղայի այդ տատիկի երեխայի հետ նրա անունն էր Ռոբերտ: Ես հաղթեցի նրան և այդ օրը սենյակից դուրս եկավ այդ տատիկի թոռնիկը լաց լինելով:
գ) Որ տայ պատասխանի բան մինչչեւ լուեալ իցէ ինչ` անզգամութիւն է նմա եւ նախատինք։ (Առակք ԺԸ, 13) Ով մինչև ինչ-որ բան լսելը պատասխան է տալիս ՝ անմտությունն նրան ամոթանք:
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան