Բազմանդամի հասկացությունը (դաս 4)
Միանդամների գումարն անվանում են բազմանդամ: Այդ գումարի մեջ մասնակցող միանդամներն անվանում են բազմանդամի անդամներ:
Օրինակ՝
a2+2ab+b2-ն բազմանդամ է, որտեղ a2, 2ab, b2-ն` նրա անդամները:
x-y3-ը ևս բազմանդամ է, չնայած նրա գրառման մեջ մասնակցում է մինուս նշան: Դա պայմանավորված է նրանով, որ x-y3=x+(-y3):
Միանդամը ևս համարում են բազմանդամ:
0 թիվն անվանում են զրոյական բազմանդամ:
Առաջադրանքներ
1) Բերեք բազմանդամների օրինակներ և նշեք նրա բոլոր անդամները: 2ab2+3cd3-2ab:
2) Կարելի՞ է արդյոք 2,5 թիվը համարել բազմանդամ: Այո
3) Բազմանդամը գրեք միանդամների գումարի տեսքով
ա) a-b =a+(-b) գ) 2a-3=2a+(-3)
բ) -xy-y3 =(-xy)+(-y3) դ) -2x2-0,5y=-2x2+(-0,5y)
4) Բազմանդա՞մ է, արդյոք, տրված արտահայտությունը.
ա) 2a-43 Այո
բ) 8,734 Այո
գ) ab-4 Այո
դ) 0: Այո (զրոյական բազմանդամ)