20.09.23. Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
— Արքա-թագավոր՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
— Թագավո՛ր-արքա, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի երեսը տեսնելու համար էր այդքան երկար ճամփան կտրել-անցել:
Երեխաներն իրենց համար պար էին գալիս, հետո շուռ գալիս, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում-զվարճանալ, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արևը-արեգակը:
Մի գարնան իրիկուն-երեկո(մայրամուտ) դռանը նստած զրույց էինք անում:
— Թե ուզում եք, որ չմեռնեմ,- ասում է թագավորը-արքան,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ խմեմ-ըմպեմ ու վեր կենամ տեղիցս:
. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Վիրավորված–խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վիրավորված–նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել
Նրա անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին–հրապուրեցին:
Որոշել էր անպայման գրավել–նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու-բարձրացնելու:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել-կառուցել:
. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության պատճառով (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին պաշտպանել(պահպանել, պաշտպանել):
Ո՞վ քեզ դրդեց (մղեց, դրդեց) այդ արարքին:
լքեց (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:
. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին ..գողանալու (փախցնելու, գողանալու):
Այս ձողը ..ծռիր (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
…ցանկանում (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ ..գրիր(գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ:
. Տրված հոմանիշներով նախադասություններ կազմի՛ր:
ա) Երկարել, ձգվել: Նրա գեղեցիկ մազերը սկսել են երկարել:
բ) Աղքատ, խեղճ: Աֆրիկայի B776 թաղամասը խեղճ է և աղքատ:
գ) Գույն, երանգ: Ծովն ունի կապույտ և գեղեցիկ երանգ:
.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:
Իջնել-կռանալ–կքվել, սահմանել, հափշտակել, շռայլել-վատնել, թեքվել-ծռվել, կարգել, հոշոտել-բզկտել–ծվատել, վատնել, խլել, կքվել, քամուն տալ, բզկտել կորզել-գողանալ-խլել-շորթել, ծվատել, խոնարհվել, ծախսել-մսխել, պոկել, հաստատել, ճկվել, պատառոտել, հակվել-որոշել, շորթել, մսխել, գզգզել, որոշել, կռանալ, գողանալ, ծռվել: