Ուղևորնե՜ր, ձեզ հետ կապիտանը չի խոսում։

Լինում է չի լինում մի մեծ նավ է լինում: Նավը բավականին հարմարավետ էր: Նավի մեջ կային մեծ սենյակներ, գրադարան, սպորտդահլիճ, լողավազաններ, խաղալու տեղեր և այլն:նավի անունն էր Տիտանիկ, բայց վատն այն էր, որ մարդիկ խանգարում էին կապիտանին՝ խոսելով: Այնքան էին խոսում, որ կապիտանը զայրանում էր և խառնվում իրար: Օրերից մի օր կապիտանը վատ է զգում իրեն՝ մարդկանց խոսալուց, և նավը խորտակվում է: Բոլոր մարդիկ խուճապի են մատնվում, բայց արդեն, ցավոք սրտի, նրանք չէին կարող փրկել նավը, և այդ պատճառով բոլորը մահանում են: Բայց կապիտանն ուներ մի զավակ, որը նույնպես ուզում էր դառնալ կապիտան: Իհարկե զավակը շատ էր նեղվում, որ իր հայրը մահացել է, բայց նա ասում էր.

-Ոչ մեկ չի կարող խանգարել ինձ, որպեսզի ես շարունակեմ իմ հոր գործը:

Անցնում է 16 տարի, և նա դառնում է կապիտան 26 տարեկանում: Նա հարստանում է և վարձում իր համար շինարարներ, որպեսզի կառուցեն մի մեծ նավ: Կապիտանը շատ է ուրախանում, որ տեսնում է իր նավը, և ամեն անգամ վարելուց նա զգուշացնում էր մարդկանց, որ ուղևորնե՜ր, ձեզ հետ կապիտանը չի խոսում։

Leave a comment