Միանդամների գումարն անվանում են բազմանդամ: Այդ գումարի մեջ մասնակցող միանդամներն անվանում են բազմանդամի անդամներ:
Օրինակ՝
a2+2ab+b2-ն բազմանդամ է, որտեղ a2, 2ab, b2-ն` նրա անդամները:
x-y3-ը ևս բազմանդամ է, չնայած նրա գրառման մեջ մասնակցում է մինուս նշան: Դա պայմանավորված է նրանով, որ x-y3=x+(-y3):
Միանդամը ևս համարում են բազմանդամ:
0 թիվն անվանում են զրոյական բազմանդամ:
Առաջադրանքներ
1) Բերեք բազմանդամների օրինակներ և նշեք նրա բոլոր անդամները:
2) Կարելի՞ է արդյոք 2,5 թիվը համարել բազմանդամ:
Այո
3) Բազմանդամը գրեք միանդամների գումարի տեսքով
ա) a-b =a+(-b) գ) 2a-3
բ) -xy-y3 =3+-3 դ) -2x2-0,5y:
4) Բազմանդա՞մ է, արդյոք, տրված արտահայտությունը.
ա) 2a-43-Այո
բ) 8,734- Այո
գ) ab-4-Այո
դ) 0-Այո
5) Օգտագործելով «+»և «-» նշանները վերականգնել հավասարությունը
ա) 1*2*3*4*5*6*7*8*9=37
բ) 1*2*3*4*5*6*7*8*9=28:
6) Քանի՞ ազդանշան կարելի է հաղորդել, եթե էլեկտրական ցանցում կա տարբեր գույնի 2 էլեկտրական լամպ:
7) Պարզեցնել բազմանդամը՝
ա) 7a+2a+3a
բ) 3m-12m+2a
գ) 12a-b-3a-8b
դ) 1,1x-2,7y+0,5x+1,3y
8) Պարզեցնել բազմանդամը՝
ա) 2b-13y+b+5y-4b
բ) 15a-4x-6,6a+2,4x+5a
գ) 27a-3,1b+9a+3,8a+0,7b-a
դ) ba2-3a3+7aba+aaa
9) Միանդամները բերել կատարյալ տեսքի և հաշվել միանդամի աստիճանը
ա) (-2)b3
բ) 3a2a38
գ) px2(-1)p3x6դ) 19bb50 :