1. Ի ՞նչ թթուներ կան բնության մեջ։
Կիտրոնաթթու, խնձորաթթու, քացախաթթու, կաթնաթթու:
2. Ի ՞նչ բաղադրությունունեն թթուները։
Ջրածին և թթվային մնացորդ:
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Օպտիկական, հեղուկային, մեխանիկական, էլեկտրոնային, գազային:
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:
- Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:
Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:
- Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:
Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:
- Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:
Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։
- Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
- Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։
- Ի՞նչ է շնչառությունը:
Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:
Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:
- Շնչառական ի՞նչ օրգաններ գիտեք:
Խռիկներ, թոքեր, կենդանիների մաշկը, տրախեանները:
- Որո՞նք են կենդանի օրգանիզմների կենսամիջավայրերը:
ա) Ջրային միջավայր-ջրիմուռներ և քիչ թվով բարձրա կարգ բույսեր, ձկներ, կետեր,
խեցգետիններ։
բ)Օդացամաքային միջավայր-բոլոր բարձրակարգ բույսերը, միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։
գ)Հողային միջավայր-հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։
դ)Օրգանիզմային միջավայր մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։
- Ո՞րն է կոչվում օրգանիզմի բնակության վայր:
Կենսամիջավայրի այն որոշակի տարածքը, որտեղ բնակվում է այս կամ այն կենդանի օրգանիզմը, կոչվում է բնակության վայր։
Էկոլոգիական ի՞նչ գործոններ գիտեք: