Լինում է չի լինում, մի աղքատ վաճառական է լինում: Այս վաճառականը ունենում է մի կով, որը ամբողջ որը արածում էր և կաթ էր տալիս: Օրերից մի օր նա իր կովի հետ, միասին գնաց շուկա առեվտուր անելու, սակայն նրանք ճանապարհին տեսան մի կախարդի: Կախարդը բավականին տարօրինակ էր թվում բայց նա բարի կախարդ էր: Կախարդը հարցրեց.
– Կովտ ծախում ես եղբայր: Վաճառականը պատասխանեց.
-Ոչ.
-Ես քեզ կտամ կախարդական կաթսա: Ասաց կախարդը. Չեմ ուզում տամ իմ կովին, բայց եթե կախարդական կաթսա ապա կվերցնեմ: Մտածում էր վաճառականը:
– Եղավ ես համաձայն եմ: Ասաց վաճառականը: Նա կովը տվեց ստացավ կաթսա, բայց հարց այն է, թե ինչպես օգտագործել կաթսան: Վաճառականը կաթսան դրեց իր պահարանի մեջ, և գնաց քնելու: Առավոտյան, երբ նա զարթնեց գնաց տեսնի ուր է կաթսան, երբ հասավ տեղ մեկ էլ ինչ տեսնի: Կաթսայի մեջ կար լիքը ոսկի, ուտելիք, գործիքներ, թանկարժեք քարեր: Վաճառականն շատ ուրախացավ և սկսեց խոսալ կաթսայի հետ.
– Այդ ինչպես: Զարմացած հարցրեց վաճառականը. և այդ պահին մի հրաշք կատարվեց, կաթսան սկսեց խոսել:
– Պետք չե դու իմանաս, միայն դու ասա էլ ինչ ես ուզում ինձանից:
– Ես կուզեմ քեզանից չորս բան, բայց հետո քեզ ազատ կթողնեմ: Ասաց վաճառականը:
– Ինչ ես ուզում կատարեմ քո համար: Ասաց կաթսան:
– Ես ուզում եմ կով, կին, տուն, և մեքենա: Պատասխանեց վաճառականը:
– Եղավ ասաց կաթսան: Կաթսան կատարեց նրա ցանկությունը և անհայտացավ: Իսկ վաճառականն այդ օրվանից հետո ապրեց ուրախ և երջանիկ: