- Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
- Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից: Գերիշխում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N)։
- Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:
- Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:
- Ի՞նչ է հյուսվածքը։
Հյուսվածքը միանման բջիջներից կազմված խումբ է:
- Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։
Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:
- Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Կան կենդանական չորսը տեսակի հյուսվածք՝ էպիթելային, շարակցական, նյարդային և մկանային:
- Ե՞րբ է լույսը բեկվում:
Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
ժամանակ լույսը բեկվում է.
- Ի՞նչ է ոսպնյակը:
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, ապակե մարմին, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով:
- Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Fկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:
- Նշի՛ր հայելիների տեսակները:
Գոգավոր, հարթ, ուռուցիկ:
- Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Վեգետատիվ օրգանները ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը։
Ծաղիկը, պտուղը և սերմը գեներատիվ օրգաններն են, և բույսի մասեր են։
- Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են։
- Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատներով բույսն ամրանում է հողին։Այն կազմված է գլխավոր,հավելյալ և կողքային արմատներից։
- Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
Առանձգական և փնջային:
- Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։
- Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունն կատարում է փոխադրող գործառույթ՝ ջուրը և իրա հետ լուծված հանքային աղերը տալիս է տերևներին, և տերևներից վերցնում է սինթեզված նյութեր։
- Ի՞նչ նշանակություն ունեն տերևները:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշացումը:
Տերևները լինում են պարզ և բարդ։
Պարզ տերևները տերևակոթին միացած ունեն միայն մեկ տերևաթիթեղ։
Բարդ տերևները տերևակոթին միացած ունեն մի քանի տերևաթիթեղներ։