Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը: Առակի ասելիքը այն է, որ քո ընկերը պետք է լավը լինի, իսկ եթե նա լավ ընկեր չէ ապա պետք չի նրա հետ ընկերություն անել և որ խելացի մարդկանց հետ պետք է ճամփա ընկնել:

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։ Ընկերությունը իմ համար դա է երբ դու կարող ես քո ընկերոջը հավատալ:

3. Խուրհուրդ տո’ւր արջին։

Արջին ես խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև առաջն իմ կարծիքով ամեն ինչ ճիշտ արեց:

Leave a comment