Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանք`

1.Ո՞րն է առակի ասելիքը: Առակի ասելիքը այն է, որ քո ընկերը պետք է լավը լինի, իսկ եթե նա լավ ընկեր չէ ապա պետք չի նրա հետ ընկերություն անել և որ խելացի մարդկանց հետ պետք է ճամփա ընկնել:

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։ Ընկերությունը իմ համար դա է երբ դու կարող ես քո ընկերոջը հավատալ:

3. Խուրհուրդ տո’ւր արջին։

Արջին ես խորհուրդ չեմ կարող տալ, որովհետև առաջն իմ կարծիքով ամեն ինչ ճիշտ արեց:

Առաջադրանք գործնական քերականությունից

60.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի
ուղևորը սիրտը դող ընկած-վախեցած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ-քաջալերել:

– Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան-ոչնչով չլցված  է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան
ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին-մեքենային ինքնաթիռ ընկավ:

61.Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Մարդ կյանքին պետք է վարդագույն ակնոցներով նայի:

Եթե վատ պատահաարի մեջ ես ընկնում պետք է փորձես ջրից չոր դուրս գալ:

Երբ մայրիկիտ ջղայնացնում ես նրա համբերության բաժակը լցվում է:

Մարդկանց պետք է ձեռք մեկնել:

Լավության գաղտնիքը դա քաղցր աչքով նայելն է: