Ամփոփիչ բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Օպտիկական, մեխանիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Երբ որ, ջուրը սկսում է եռալ, տաքանալ, գոլորշիանալ:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի, կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ 

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

Leave a comment