Հայաստանը՝ աշխարհակալ տերություն

• Ինչո՞ւ Տիգրան  արքայազնը որպես պատանդ  ուղարկվեց  Պարթևստան։

Որովհետև Պարթևստանի արքան կարծում էր, որ պարտությունից հետո հայերը վրեժ են լուծելու։ Եվ աապահովագրվելու համար գերի են վերցրել Տիգրանին։


• Ե՞րբ և ինչպե՞ս  է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին։

Ք.ա. 94 թվականին Տիգրանը Մեծը պարտության է մատնում Ծոփքը իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորում է Մեծ Հայքին։

Աղբյուրներ
Հայոց  պատմության  դասագիր, էջ 85-87
Տեսաֆիլմ
https://youtu.be/rMKSXIaXpaI

Ամփոփիչ բնագիտություն

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Օպտիկական, մեխանիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Երբ որ, ջուրը սկսում է եռալ, տաքանալ, գոլորշիանալ:

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի, կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

  1. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։

  1. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:

  1. Ո՞ր մարմին է կոչվում հաստատուն մագնիս:

Պողպատը, կոբալտը, երկաթը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ:

  1. Մագնիսի ո՞ր մասերն են անվանում բևեռներ:

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ:

  1. Ի՞նչ է կողմնացույցը, և ինչո՞վ է պայմանավորված նրա աշխատանքը:

Մագնիսները, էլեկտրականացած մարմինների նման կարող են փոխազդել։ Դրանք փոխազդում են իրենց շուրջ գոյություն ունեցող մագնիսական դաշտերի միջոցով։ 

  1. Ձեզ հայտնի ո՞ր բնագավառներում են օգտագործվում մագնիսները:

Մագնիսների օգտագործման բնագավառը բավականին շատ է:

Գործնական աշխատանք

49.Բառերն ածանցների օգնությամբ այնպես փոխի՛ր, որ անձ ցույց տան: Թվի՛ր այն ածանցները, որոնց օգնությամբ անձ ցույց տվող բառեր ստացար:

Ա. Երգել-երգիչ, ուսուցանել-ուսուցիչ, նկարել-նկարիչ, գործել-գործիչ, բնակվել-բնակիչ, հսկել-հսկիչ, լողալ-լողորդ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, գնել-գնորդ, որսալ-որսորդ, պահել-պահակ, սուտ ասել-ստախոս, իշխել-իշխան, վեպ ասել-վիպասան, այցելել-այցելորդ, վրեժ առնել-վրիժառու, երկրպագել-երկրպագու:

Բ. Հունձ-հնձիչ, ուղի-ուղղորդ, թագ-թագավոր, զեն(ք)-զինվոր. դատ-դատավար, ձի-ձիավար, այգի-այգեպան, հնոց-հնէաբան, ջրաղաց-ջրաղապան, խանութ-խանութպան, նախիր-նախնապան, ուղտ-ուղտավոր, պարտեզ-պարտեզապան, էշ-էշավար:

50. Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ական կամ -ային ածանցներով:

Օրինակ՝

մանուկ — մանկական:

Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքային, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծննդային, տուն-տնական, անապատ-անապատային, դև-դևային, դյուցազն-դյուցազնային, աղաչ(ել)-աղաչկան, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրկային, պետ-պետական, տոհմ-տոհմային, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդային:

Մայրս

Մեր մայրերը մեզ սիրում են անչափ, անծայր և անեզր: Իմ մայրը ինձ օգնում է ցանկացած հարցում: Բոլոր մայրերն էլ սիրում են իրենց երեխաներին նաև այն ժամանակ, երբ երեխան կռվում է կամ վիրավորում մայրիկին: Եթե այս աշխարհում մայրեր չլինեին, ապա ինչպե՞ս մենք կծնվեինք: Նրանք մեզ համար նվերներ են գնում, հաճախ այցելում ենք հետաքրքիր վայրեր և այլն: Նրանք ապագա զինվորներ են տալիս բանակին: