Ամփոփիչ բնագիտություն

  1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Երբ մարդ ուժ է գործադրում և իրը օրինակ (պահարանը) իր տեղից շարժվում է այդ մեխանիկական ուժ է:

  1. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։

  1. Լրացրու բաց թողնված բառը
    Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:

  1. Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:

Մեխանիկական, էլեկտրական, ջերմայինճառագայթային, միջուկային, քիմիական:

  1. Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:

Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով և բույսերով։

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Օպտիկական, մեխանիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:

  1. Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:

Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:

Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։

  1. Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :

Երբ որ, ջուրը սկսում է եռալ, տաքանալ, գոլորշիանալ:

  1. Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:

Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի, կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Երբ մարմինը դնում ենք հենարանի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում կախոցի կամ հենարանի վրա:

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Տիեզերքում գտնվող մարմինները, անկախ իրենց չափերից, ձգում են իրար: Այդ երևույթն անվանվում է տիեզերական ուժ:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Այն ուժը որով երկիրն է իրեն ձգում որևե մարմին:

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:

Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:

  1. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:

ափի:

  1. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:

 Շարժումները կարող ենք հասկանալ միայն ուրիշ մարմնի նկատմամբ։

  1. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

Այն չափվում է կմ ժամ արագությամբ:

Leave a comment