- Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:
Երբ մարդ ուժ է գործադրում և իրը օրինակ (պահարանը) իր տեղից շարժվում է այդ մեխանիկական ուժ է:
- Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:
Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։
- Լրացրու բաց թողնված բառը
Երկրի վրա կյանքը պայմանավորված է արեգակից ստացվող ճառագայթային էներգիայով:
- Էներգիայի ի՞նչ տեսակներ են ձեզ հայտնի:
Մեխանիկական, էլեկտրական, ջերմային, ճառագայթային, միջուկային, քիմիական:
- Ի՞նչպես են կենդաները և բույսերը ստանում օրգանական նյութեր:
Նրանք օրգանական նյութերն ընդունում են պատրաստի ձևով՝ սնվելով այլ կենդանիներով և բույսերով։
- Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։
- Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։
Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։
- Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Օպտիկական, մեխանիկական, գազային, էլեկտրոնային, հեղուկային:
- Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում:
- Ի՞նչ ջերմային երևույթներ գիտեք:
Խտացում,պնդեցում,գոլորշացում,հալում,եռում ջերմային ընդարձակում։
- Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
Հալում-երբ որ մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։
Պնդացում-երբ որ մարմինը հեղուկ վիճակից վերացվում է պինդ վիճակի։
- Ո՞ր մեծությունն է կոչվում եռման ջերմաստիճան :
Երբ որ, ջուրը սկսում է եռալ, տաքանալ, գոլորշիանալ:
- Ո՞ր երույթներն են կոչվում գոլորշացում և խտացում:
Նյութի անցումը հեղուկ վիճակից գազային վիճակի, կոչվում է գոլորշացում: Հակառակ երևույթը, երբ նյութը գազային վիճակից անցնում է հեղուկ վիճակի, կոչվում է խտացում:
- Ի՞նչ է մարմնի կշիռը:
Երբ մարմինը դնում ենք հենարանի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում կախոցի կամ հենարանի վրա:
- Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերքում գտնվող մարմինները, անկախ իրենց չափերից, ձգում են իրար: Այդ երևույթն անվանվում է տիեզերական ուժ:
- Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Այն ուժը որով երկիրն է իրեն ձգում որևե մարմին:
- Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
- Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
ափի:
- Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
Շարժումները կարող ենք հասկանալ միայն ուրիշ մարմնի նկատմամբ։
- Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:
Այն չափվում է կմ ժամ արագությամբ:

