


0







X

Y

Արեն Մնացականյան Միջին դպրոց 9.5
Լինում է չի լինում մի նապաստակ է լինում: Օրերից մի օր նապաստակը իր բնից դուրս է գալիս և մի առյուծ է տեսնում: Նա խուճապի է մատնվում և միանգամից մտնում է իր բնի մեջ: Առյուծը իր խիստ ձայնով ասում է.
-Նապաստակ, նապաստակ դու՛րս արի:
Նապաստակը պատասխանում է.
-Կներես, առյուծ ջան, բայց ես քեզնից վախենում եմ:
Առյուծը պատասխանում է.
-Ես քեզ չեմ ուտի, այլ մենք կընկերանանք:
Նապաստակը պատասխանում է.
-Չե՞ս ստում:
-Ոչ, առյուծի խոսք եմ տալիս:
Նապաստակը համաձայնում է.
-Եղավ, ես դուրս կգամ:
Նապաստակը դուրս է գալիս, և պարզվում է, որ իսկապես առյուծը ճիշտ էր ասում, չէր ստում: Նրանք ընկերանում են և ամբողջ օրը խաղում: Նապաստակը փոքր էր, վախկոտ, նա վախենում էր, երբ գիշատիչները որսի էին դուրս գալիս: Իսկ առյուծը անտառի արքան էր, բոլորը նրանից վախենում էին: Առյուծը միշտ պետք եղած ժամանակին օգնում էր նապաստակին:
Առակն ցույց էր տալիս, որ տարբեր մարդիկ (կենդանիներ) կարող են ընկերություն անել: