10.Պարզ նախադասությունները փակագծում գրված բառերով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր: Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան: Այնտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ: Նրան հարցրեց ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան: Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)