Հին արևելքի կրոնները

  • Ներկայացրե՛ք, թե ինչպես է առաջացել բազմաստվածությունը։

Հին ժամանակներում մարդիկ հավատում էին հոգիներին, և իրենց կարծիքով նրանք, կամ աստվածներն էին պաշտպանում նրանց չարիքից: Այսպիսով, երբ տարբեր ցեղեր միավորվեցին և դարձան մի պետություն, մարդիկ սկսեցին հավատալ աստծուն: Բայց աստված մեկը չէր: Ստեղծվեց բազմաստվածանությունը: Տարբեր աստվածներ ներկայանում էին, որպես տվյալ բնագավառի ներկայացուցիչ:

  • Ի՞նչ է դիցարանը։

Բազմաստվածության հետ ստեղծվեց նաև դիցարանը: Դիցարանը աստվածների աստիճանակարգված համախմբումն էր: Երբ երկրի արքան կամ մայրաքաղաքը փոխվում էր, կարող էր փոխվել նաև գլխավոր աստվածը:

  • Ըստ Ձեզ` դիցարանում ինչու՞ էր հարկավոր ունենալ գլխավոր աստված։

Որպեսզի հավատալ և փառաբանել նրան, աղոթել և շնորհակալ լինել:

Աղբյուրներ


Համաշխարհային պատմության դասագիրք,  էջ 45-47

https://online.fliphtml5.com/fumf/yutx/#p=46

Մայրենի

Հետաքրքրաշարժ մայրենի

1.Դասավորիր տառերն այնպես, որ բառ ստացվի:

նաշու-աշուն, նղասե-սեղան, մաիտան-մատանի, նագուր-գարուն, կոփիթոր-փոթորիկ, թոռա-աթոռ, լագդ-գդալ;

2․Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում: Մուկ, կատու, կետ, ուլ, եզ, հավ, ավանակ, արջ, ձի,

 3. Ո՞ր թվականը ունի հականիշ, որը, սակայն, թվական չէ: 

առաջին-վերջին:

4․Կարապետ բառին նայելով  քանի՞ գոյական ես տեսնում:
Կարապետ, կարապ, պետ, կար:

Գրի ՛ր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ:

թաս-տաս,

ուլ-ութ,

մաս-տաս,

վեց-ցեց,