5. Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից ամենահարմարը:
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:
Ջուրը շատ պաղ էր, ճիշտ օրվա նման։
…. (սիրտ շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հալված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:
Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը։
Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:
Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել ՝ փայտ կուլ տվածի նման։
Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:
Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր։
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:
Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց ու մոտ եկավ։
6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:
Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:
Դժբախտ Հին Փնթփնթան Անկայուն Տոկուն
Թշվառ հնամենի դժգոհ երերուն պինդ
անբախտ հնօրյա դժկամ անհաստատ ամուր
չարաբախտ հինավուրց խախուտ
ապերջանիկ վաղեմի դողդոջուն
տարաբախտ
7.Տրված դարձվածքներն արտահայտել մեկական բառերով:
- Պատի ծեփ դառնալ — գունատվել
- պայման կապել — պայմանավորվել
- քիթը կախել — տխրել
- բերանը բաց մնալ — զարմանալ
- իրեն պատեպատ տալ — զայրանալ—–
8.Տրված բառերը գործածելով՝ հորինի՛ր պատմություն: Աշխարհ, շնորհք, ճանապարհ, խոնարհ, արհամարհել:
Աշխարհում շնորհքով մարդիկ խոնարհ մարդիկ ավելի քիչ են, քան արհամարող մարդիկ։Եթե այսպես շարունակվի աշխարհի ճանապարհի վերջը շատ վատ կվերջանա։
9.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղ ադրյալ բառերով:
Մեր հանրապետություն (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակ (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական),… (մեջ, երկիր, ական) միջերկրական ծովի և (կովկաս, յան) կովկասյան թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու (տուն, տես, ական) տնտեսական գործունեության հետ: