Մայրենի

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝ երգիչ, մարզիկ, ամիս, միրգ, կախարդանք, նպատակ, իրադարձություն, ծանոթություն,

·         Ածականներ՝ խիզախ, հիշաչար, դժգույն, մտահոգ, անօթևան, կտրիճ:

·         Թվականներ՝ վեց-վեց, չորս, տասնհինգ,

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  ,հմայել, վախենալ, երազ, գրավել:

հմայիչ, վախենալու, երազկոտ, գրավիչ:

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ: Ինչպես տեսնում ես, այսօր հրաշալի եղանակ է:
✓Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի: Ճանապարհի մոտի գեղեցիկ ծաղիկները պատել էին փոքրիկ այգին:
✓Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել: Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտերը ծփում էին, և դաշտում խաղաղություն էր տիրում:


4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):


Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

Գոյություն ունեն հսկա որդեր: Այդ հսկաներից մեկը՝ մեգասկոլիդեսը, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում:  Հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին:ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը:Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում:

Leave a comment