Հանելուկներ բնության մասին

Իմ ու քո գլխի վերևով
Սպիտակ փոքրիկ գառնուկ վազեց,
Մինչ դիմացի անտառ հասավ,
Նվազեց ու անհետացավ:

amp

***

Երկու եղբայր իրար նայում,
Երբեք իրար չեն մոտենում:

geti aper

***

Հոսում է, չի արտահոսում,
Վազում է բայց չի փախչում:
Ժապավեն է մի գեղեցիկ,
Մի ծայրը սարում, իսկ մյուսը՝ ծովում:

get

***

Անձրևից հետո կապույտ երկնքում
Գույնզգույն սիրուն կամար հայտնվեց:
Ամպիկը ծածկեց արևին,
Կամարն այդ սիրուն փլվեց:

tsiatsan

***

Ողջ աշխարհը ջերմացնում է,
Ջերմ ժպտում է բոլորին:
Ամռանը նրանից փախչում ենք,
Իսկ ձմռանը կարոտում ենք:

arev

GIF

***

Գիշերային երկնքում զբոսնում է այդ լուսատուն,
Օրոր երգում աստղերին, փոխարինում է արևին:

moon

***

Քույր ու եղբայր են ապրում,
Քույրը միայն աղմկում, վախեցնում է ամենքին,
Իսկ եղբայրը սուս ու փուս լուսե նետեր է նետում։

kaytsak

***

Աղմկում է դաշտում, այգում,
Բայց տուն երբեք չի մտնում,
Ես սպասում եմ, որ ավարտվի,
Դուրս գամ բակում խաղալու:

անձրև

Նա գալիս է, մենք փախչում ենք,
Թաքնվում ենք տան ներսում,
Նա հասնում է մեզ, գտնում է,
Ու լուսամուտն է թակում:

andzev

***

Մարմին չունի, լեզու չունի,
Բայց ցանկացած ձայնի
Պատասխան ունի։
Արձագանք

***

Այն աճում է ձմռանը,
Ու գլխիվայր է աճում,
Հենց արևը տաքացնի,
Հալչում է, անհետանում։

սառցալուլա

***

Փափուկ բամբակ է լողում երկնքում,
Ինչքան բամբակը ցածր է, անձևը մոտ է։

ampp

***

Այն ինչի՞ց է, որ երբեք
Փախչել, թաքնվել չի լինի
Ու թե օրը պայծառ է,
Ոտքիդ կպած կլինի։

stver

Լեգենդ

Լեգենդ դրախտի մասին


Աստված արարեց մարդուն և բնակեցրեց նրան դրախտում, իսկ մի երկու օրից հայտնվեց ու հարցրեց.
– Դե, ո՞նց է քեզ համար այստեղ:
– Հյուսիսից շատ ուժեղ փչում է, լրիվ սառել եմ:
– Աստված պատ կանգնեցրեց, որպեսզի մարդուն պաշտպանի հյուսիսային քամիներից: Իսկ հետո դարձյալ հայտնվեց ու հարցրեց.
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Իսկ հիմա հյուսիսից է փչում, միևնույն է, մրսում եմ:
Աստված մի նոր պատ կանգնեցրեց: Անցնում է մի քանի օր, դարձյալ
Աստված հայտնվում է մարդուն և հարցնում.
– Դե, հիմա լա՞վ է:
– Իսկ հիմա վերևից անձրև է տեղում:
Աստված պատերի վրա տանիք կապեց, որպեսզի մարդուն անձրևից պատսպարի:
Հետո դարձյալ հայտնվեց նրան:
– Դե, իսկ հիմա ո՞նց է:
– Նստած եմ մեն մենակ չորս պատի արանքում, միայնակ մնալուց ուրախությունը քիչ է:
Եվ այդժամ Աստված արարեց կնոջը և բերեց նրան մարդու մոտ: Եվ դարձյալ հայտնվեց նրան: Իսկ նա նորից բողոքում է.
– Ինքս քաղցած նստած եմ և կնոջս էլ տալու բան չունեմ:
Այդժամ Աստված դիմեց հողին, թող, իբր, մարդուն կերակրի: Իսկ հողը պատասխանում է.
– Ես համաձայն եմ նրան կերակրել, բայց նա թող ինձ վերադարձնի այն, ինչը որ ինձանից կվերցնի:
Ահա թե ինչու մարդը, հողից վերցված, վերադարձվում է հողին:

Ասելիքն այն է, որ մարդիկ ամեն ինչից դժգոհ են:

Արևն ու լուսինը

Մի ժամանակ լուսինն այնքան հիասքանչ էր, որ գերել էր Արևին, և նա որոշել էր ամուսնանալ նրա հետ: Բայց գեղեցկուհին ծիծաղեց սիրահարի վրա: Լուսատուն զայրացավ և ծաղրաբանի երեսին մի բուռ մոխիր շաղ տվեց: Լուսինն ի պատասխան` նրա վրա ասեղներ նետեց: Այդ ժամանակից ի վեր խամրեց լուսերեսը, իսկ Արեգակը, ընդհակառակը, առավել շլացուցիչ շողաց:
Այժմ էլ Արևն ու Լուսինը լեզու չեն գտնում: Եվ երբ նրանք մարտնչում են, խավարում է լինում:

Ասելիքն այն է, որ եթե

Օրինակ՝ երկու ընկեր կռվում են, վերջում երկուսն էլ տուժում են:

Լեգենդի մասին փաստեր

  1. Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։
  2. Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։
  3. Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից
  4.  Առասպելի հիմքում ընկած է պատմական որևէ փաստ, ինչը հենց սկզբից ստանում է չափազանցված գերբնական տեսք։ 
  5. Ժամանակի ընթացքում այդ իրական հիմքը աստիճանաբար մթագնում է։

Լեգենդի ծագումը

Լեգենդը սովորաբար ունենում է կրոնական ծագում։ Այն հյուսվում է քրիստոնեական եկեղեցու սուրբ արարքների՝ տանջանքների և մահվան շուրջ։ Այդպիսի լեգենդներ կան Գրիգոր Լուսավորիչի[1]Գրիգոր Նարեկացու և այլ սրբերի մասին։

In class

  1. I do my lessons in the evening.
  2. Do I do my lessons in the evening?
  3. I don’t do my lessons in the evening.
  1. We play football every day.
  2. Do we play football every day?
  3. We don’t play football every day.
  1. He like’s to play football.
  2. Does he like to play football?
  3. He doesn’t like to play football.
  1. We are stundets.
  2. Are we students?
  3. We aren’t students.
  1. He is good student.
  2. Is he a good student?
  3. He isn’t a good student.
  1. You are clever and good lucking.
  2. Are you clever and good lucking?
  3. You aren’t clever and good lucking.
  1. You are tired.
  2. Are you tired?
  3. You aren’t tired.

Չալանկը

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

  1. Պատմվածքից դուրս գրի’ր ածանցավոր բառերը եւ ընդգծի’ր արմատը, ածանցը։ Որոշի’ր նաև ածանցի տեսակը։

Բրդոտ-Արմատ բուրդ, ոտ-վերջածանց:

փոքրուց- արմատ փոքր, ուց վերջածանց:

անծանոթ- արմատ ծանոթ, ան նախածանց:

զարմանալի- արմատ զարմանք, ալի վերջածանց:

ժամանակ- արմատ ժամ, անակ վերջածանց:

մուրացկան- արմատ մուրացիկ, ան վերջածանց:

հալածում- արմատ հալած, ում վերջածանց:

պատկառանքով- արմատ պատկառանք, ով վերջածանց:

քաղցած- արմատ քաղցր, ած վերջածանց:

բավական- արմատ բավ, ական վերջածանց:

դռան- արմար դուր, ան վերջածանց:

նորից- արմատ նոր, ից վերջածանց:

ուրախություն- արմատ ուրախ, ություն վերջածանց:

Միջագետքի առաջին պետությունները

համաշխարհային պատմության դասագիրք, էջ 25-28

Հարցեր

• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։

Միջագետքը սկսում էր Հայկական լեռնաշխարհի հարավից և ձգվում մինչև Պարսից ծով: Որովհետևայն գտնվել է Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարածքը:


• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։

Սարգոնը (Ք.ա. 2330-2295 թթ) նվաճեց Շումերի քաղաքները և հիմնադրեց Աքքադ պետությունը: Նա դարձավ ամբողջ Միջագետքի Արքա:


•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։

Բաբելոնի թագավորությունը հզորացավ Համմուրապիի արքայի գահակալման տարիներին՝ մ.թ.ա. 1792-1750 թթ օրոք: Այն ստեղծվել է Միջագետքի կետնրոնում Ք. ա. II հազարամյակին:


• Ինչո՞վ են նշանավորվել Միջագետքի պետությունների մեջ Շումերը, Աքադը և Բաբելոնը։

Շումերը գրավել է Սարգոնը, Սարգոնը ստեղծել է Աքադը, Բաբելոնը ստեղծվել է Միջագետքի կենտրոնում:

Ուսումնական աշուն

Ցավոք սրտի ես մեր տանը սերմ չունեմ, բայց գիտեմ ինչ է սերմը: Մենք ընկեր Անիի հետ 3 շաբաթ առաջ գնացել էինք ընկեր Շողիկի մոտ՝ սերմահավաք անելու: Մենք այնտեղ հավաքել ենք Գայլարդիաի սերմ:

Գայլարդիաի մասին իմ բլոգում

Իմ տեսանյութերը սերմահավաքի ժամանակ

Սերմահավաքի մասին մի քանի փաստ՝

Սերմը հավաքում են, երբ այն չոր է լինում: Եթե սերմը լինի թաց և մենք այն հավաքենք ծաղիկ չի լինի:

Վառելանյութ վառելանյութի տեսակները

 Վառելանյութ։Վառելանյութի տեսակները

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Նյութերը որոնք այրվելիս անջատում են ջերմություն, կոչվում են վառելիք: Օրինակ՝ բենզին, տորֆ, քարածուխ:

  1. Բնապահպանակ տեսակետից վառելիքի ո՞ր տեսակներն են ավելի առավել նախընտրելի։

Ավելի նախընտրելի է գազային վառելանյութը, որովհետև այն վնաս չի տալիս բնությանը:

  1. Հիմնականում ի՞նչ նյութեր են առաջանում վառելանյութերի այրման արդյունքում։

Մոխիր, ջուր, շմոլ գազ:

Գործնական աշխատանք

38.   Անջատ գրվող բարդ  բառերի  (հարագրությունների) իմաստները մեկական բառերով արտահայտի՛ր:

Պար գալ-պարել, զրույց անել-զրուցել, խաղ անել-խաղալ, թույլ տալ-թույլատրել:

41. Շարունակի՛ր (հետո ի՞նչ եղավ):

Արթնացա,  երբ արևն արդեն  ծագել ու շողերը ներս էր գցել պատուհանիցս: Արագ հագնվեցի ու վազեցի ղեպի խոհանոց: Շտապում էի: Խոհանոցից  դուրս եկավ մի տղամա՞րդ. Թե՞  կին՝ չհասկացա: Տարօրինակն էր: Նա էլ զարմացած ինձ էր նայում: Մի վատ բան գուշակեցի: Նետվեցի միջանցք ու աչքս գցեցի մեծ հայելուն: Ես ճիշտ այնպիսին էի,  ինչպիսին խոհանոցից դուրս եկածը, շատ տարօրինակն էի: Մի քիչ շփոթված ու մի քիչ տխուր մտա սենյակ: Այնտեղ հավաքված էին իրարից չտարբերվող տարօրինակ ու շփոթահար մարդիկ՝ հինգ հոգի: Հավանաբար մերոնք էին: Միանգամից գլխի չընկա էլ, թե ո՛վ ով էր:

Հետո պարզվեց, որ այդ օրը մեր քաղաքում բոլոր մարդիկ դարձել էին արտաքինով չափազանց նման էակներ:

Տեսա մայրիկիս, գնացինք խանութ՝ մայրիկս գնեց ինձ մի շոր, և գնացինք տուն:Մայրիկս ինձ պատմեց այդ տոնի մասին այն կոչվում է ՝ <<Նմանվիր հարազատիտ >>:Նա այդ շորը ներկեց, նմանացրեց իր արտաքին տեսքին, կարեց և տվեց ինձ, որ հագնեմ: Ես հագա շորը: Տուն եկավ հայրիկը ես նրան նկատեցի, բայց ինքը զարմացած ինձ էր նայում, և բանն այն է, որ նա չի իմացել այս տոնի մասին:

43. Նախադասություներն ընդարձակի՛ր:

Պտտվում է: Մեծ հոլը պտտվում է:

Հասկանում ենք: Ես ու հայրիկը քեզ հասկանում ենք:

Հեռանում են: Նրանք Հունաստանից հեռանում են:

Մոռացել ես: Հեռախոստ մոռացել ես դպրոցում:

Գտա: Ես այսօր գտա հեռախոստ:

Արմատ, ածանց, հոդակապ

Դասարանային աշխատանք.

2.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր։

Ան-Անորակ, Անառակ, Անմարդկային:

Ապ-Ապագա, ապահով, ապառաժ:

Դժ-Դժգոհ, դժվար, դժբախտ:

Տ- Տհաճ, տկար, տգետ:

Չ-չունենալ, չկարողանալ, չկամ:

Ական-Տնական,Տեղական:

Ային-տնային, գազաօդային:

Որեն-մեղմորեն, քնքշորեն:

Ություն-Տիրություն, չարություն: