Վանի համահայկական թագավորությունը

Դաս 1

• Ե՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը:

Վան թագավորությունը ստեղծվել է Ք.ա. II հազարամյակին:

Ո՞րն էր դրա ստեղծման գլխավոր պատճառը։

Ասորեստանի հարձակումները ավելի հաճախակի էին դարձել Ք.ա. I -րդ հազարամյակում: Հայաստանի լեռնաշխարհի կազմավորումների միավորման գործընթացը ավելի արագացավ թշնամու դեմ, դուրս գալու համար և արդյունքում Վանա լճի ավազանում ստեղծվեց Վանի թագավորությունը:

Ի՞նչ անուններով է հայտնի։

Նաիրի, Վան, ուրարտու, Բիայնիլի, Արարատ:


• Փորձեք ներկայացնել Սարդուրի I-ի պատմական կերպարը:

 Նա իրեն համարում էր (տիեզերքի արքա), արքաների արքա, նա շատ բարեփոխումներ է կատարել և նրա արարքները արժանանում են իր տիտղոսին: Սարդուրին հիշատակվում է որպես Հայաստանի Հարավային շրջանների տիրակալ և նա հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը, որ նորից մեծ դեր էր խաղում ժողովրդի համար:

տեսաֆիլմ

i am sebastaci

In my family I am Sebastaci and my sister. I like my school. My friend is Alen Hovsepyan. Our school is different other schools, because We do our homework with computers, in our schools we have a twenty five minute break, but other schools break is five minute. In break we can go to shop, but other schools can’t.

Աղեր

Աղեր 

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից:

  1. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:

Գիպսը կիրառվում է շինարարության, բժշկության, ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Գործնական աշխատանք

33.  Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով  ո՞ւր, դեպի ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր ու բառակապակցություններ:

Օրինակ՝ Օրվա հերոսը  գալիս  էր: — Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս:

Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օր­վա հերոսն էր գալիս: Դիմացից  օրվա հերոսն Էր գալիս:

Մի ոհմակ է երևում: Մի գայլերի մեծ ոհմակ է երևում:

Ի՜նչ հանգիստ ես կանգնած: Ինչ հանգիստ ես կանգնած բնության գրկում:

Թռչունների մի երամ անցավ:
Երամը թռավ. հեռացավ:

Թռչունների մի շատ գեղեցիկ երամ անցավ: Երամը թռավ հեռացավ հեռու-հեռու:

Նախորդ օրը կարգ ու կանոն էր հաստատել:
Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:

Նախորդ օրը ընկեր Աննան կարգ ու կանոն էր հաստատել: Հաջորդ օրը բոլորս գնալու էինք այգի:

Այդ  փոքրիկին կարելի է տեղավորել: Այդ փոքրիկին կարելի է օրորոցի մեջ տեղավորել:

34.  Տրված բառերի հոմանիշ ձևերը գտի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն

ամենամեծ — ամենից մեծ. մեծագույն
փոքրագույն — ամենափոքր, ամենից փոքր


Ամենավատ-ամենից վատ, վատագույն: գեղեցկագույն-ամենից գեղեցիկ. բարձրագույն-ամենաբարձր. ամենաազնիվ-ամենաճշմարիտ. ամենից հզոր-ամենաուժեղ, ամենից ահեղ-ամենաահեղ, համեստագույն-ամենահամեստ, ամենահին-հնագույն, ամենից ծանր-ամենածանր,ծանրագույն. ամենալուրջ-ամենից լուրջ, լրջագույն: ամենից խոշոր-ամենախոշոր, խոշորագույն:

35. Նախադասությունից բառերը հերթով հանի՛ր, մինչև մեկ բառ մնա:

Օրինակ՝Երկար ու դժվարին ճանապարհով էր եկել:
Երկար, դժվարին ճանապարհով էր եկել: (Չորս բառ)

Դժվարին ճանապարհով էր եկել:  Կամ՝  երկար ճանապար­հով էր եկել (Երեք բառ)

Ճանապարհով էր եկել (երկու բառ)

Եկել էր: (մեկ բառ)

Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:

Սովորաբար մի քիչ քնում է (4 բառ)

Մի քիչ քնում է (3 բառ)

քիչ քնում է (2 բառ)

քնում է (1 բառ)

Երեկոյան երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը:

Երկնքում գունդ-գունդ կուտակվեցին ամպերը: (5 բառ)

Գունդ-գունդ կուտակվեցին ամպերը: (4 բառ)

Գունդ կուտակվեցին ամպերը: (3 բառ)

Կուտակվեցին ամպերը: (2 բառ)

Ամպերը: (1 բառ)

Նա տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը:

Տանն օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը: (7 բառ)

Օրերով բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը: (6 բառ)

Բարձրաձայն կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը: (5 բառ)

Կարդում էր սիրելի բանաստեղծի գործերը: (4 բառ)

Էր սիրելի բանաստեղծի գործերը: (3 բառ)

Սիրելի բանաստեղծի գործերը: (3 բառ)

Բանաստեղծի գործերը: (2 բառ)

Գործերը: (1 բառ)

Հետո այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ:

Այդ հսկայական արձանը տեղափոխեցին գետափ: (5 բառ)

Հսկայական արձանը տեղափոխեցին գետափ: (4 բառ)

Արձանը տեղափոխեցին գետափ: (3 բառ)

Տեղափոխեցին գետափ: (2 բառ)

Գետափ: (1 բառ)

Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:

Ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից: (4 բառ)

Ձագերին պաշտպանում էր օձից: (3 բառ)

Պաշտպանում էր օձից: (2 բառ)

Էր օձից: (1 բառ)

Մայրենի

Բուքը, երգը, երեխան։ Վանո Սիրադեղյան

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։

Որ պետք չէ փոքրերին ձեռք առնել: Եվ մտածել, որ նրանք հիմար են:

2.Թվարկի’ր պատմության հերոսներին և բնութագրի’ր։

Երեխա-միամիտ և հնազանդ:

Հարութ քեռի-Սառնասիրտ մարդ էր:

Ավագ-վատ էր վերաբերվում երեխաների հետ:

Спряжение глаголов настоящего времени

Классная работа:

Упр.1 Какие гласные нужно выбрать, если известно спряжение глагола? Запишите слова.

  1. Реж(е,и)шь-Режешь (I спр.), отвеча(е,и)шь-отвечаешь (I спр.), ман(е,и)шь-манишь (II спр.).
  2. Верт(е,и)те-вертите. (II спр.), крут(е,и)те-крутите (II спр.), дума(е,и)те-думаете (I спр.).
  3. Терп(ю,я)т-терпят (II спр.), кле(ю,я)т-клеют (II спр.), бор(ю,я)тся-борются (I спр.).

Упражнение 2.

Спишите пословицы. Вставьте пропущенные буквы и объясните их написание.

1) За двумя зайцами погонишься — ни одного не поймаешь. 2) Много будешь знать — скоро состаришься. 3) Правда глаза колет. 4) Конь вырвется — догонишь, слова сказанного не воротишь. 5) Руки не протянешь, так и с полки не достанешь. 6) Дождь вымочит, а солнышко высушит. .

Домашнее задание:

Упражнение 1.

Вставьте пропущенные буквы и измените по лицам глаголы спорить,ездить ,плакать.

Чистить, молвить, портить, мылиться, опостылеть, значить, спорить, обезлюдить обезлюдеть обезуметь, таять, править, верить, кашлять, плакать, ездить, каяться, заметить, надеяться, зависеть, обидеть.

Упражнение 2.

Вставьте пропущенные буквы.

Он подыщет работу, он дополнит ответ, дышится легко, засеешь поле, обклеишь обоями, вытрешь насухо, колышется ложь, сказанного не воротишь, ты всё сможешь, солнце греет, окно заиндевеет, слышишь все шорохи, хочется выиграть. Глаголы: подыщет, дополнит, дышится, засеешь, обклеишь, вытрешь, колышется, воротишь, сможешь, греет, заиндевеет, слышишь, хочется.