Բնագիտություն Ամփոփիչ

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Կայծակ, երբ ձյուն է գալիս:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Ապակու կոտրվել, Փայտի այրվելը:
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Ձայնային, էլեկտրական, մագնիսական:
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Պղնձի հիդրոքսիդի քայքայումը:
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Գույնի, Համի, Հոտի, փոփոխությունը, գազի, ջերմության, Լույսի և նստվածքի անջատումը։
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Մոմի այրվելը, կաթվի թթվելը, նեխած ձվի հոտը և այլն:
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Երբ մի նյութ քայքայվում է և առաջանում է նոր բարդ կամ պարզ նյութ։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։ Երբ երկու նյութ միանում են իրար առաջացնելով նոր նյութ։
  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

 Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Նյութերը որոնք այրվելիս անջատում են ջերմություն, կոչվում են վառելիք: Օրինակ՝ բենզին, տորֆ, քարածուխ:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օրինակ՝ Երբ թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից:

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ
    հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևը շատ վնասակար է կենդանիների բույսերի և ձկների համար որոնք ունեն քայքայման ռեակցիա:
  2. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    որովհետև այդ ամենը վնաս է հասցնում երկիր մոլորակին,օթին և բույսերին:

Դասարանական աշխատանք

• Որտե՞ղ է Միջագետքը, ի՞նչ սահմաններ է ընդգրկում։

Միջագետքը սկսում էր Հայկական լեռնաշխարհի հարավից և ձգվում մինչև Պարսից ծով: Նրանք գրավեցին Խաթթուսասը, փոքր Ասիան և Միտաննին:


• Միջագետքում ինչպե՞ս ձևավորվեցին առաջին պետությունները։


• Ներկայացրեք Հին Եգիպոսի ձվավորման պատմությունը, նշանավոր արքաների գործունեությունը։

Ռամզես 2-րդ- Նա օգնել է Հին եգիպտոսին և Խեթական տերությանը կնքել է: <<Հավերժական խաղաղության պայմանագիր>>:

Թութմոս երրորդ- նա Եգիպտոսը կառավարել է 54 տարի, և ունեցել բազում հաղթանակներ իր արշավանքների շնորհիվ:


• Ե՞րբ Փոքր Ասիայում ձևավորվեցին պետություններ։

Ք.ա III հազարմյակի վերջին ստեղծեցին փոքր պետություններ: Դրանք աշխույժ առևտրական կապեր ունեին միջագետքի հետ:


• Պատմե՛ք Խեթական պետության մասին։

Ք.ա. XVII դարում խեթերի պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով: Մայրաքաղաքը հռչակվեց Խաթթուսասը: Հաջորդ արքան նվաճեց ամբողջ փոքր Ասիա թերակղզին: Այսխես ստեղծվեց խեթական մեծ թագավորությունը:

Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ես, երբ կարդացի պատմվածքը վերջացրեցի, ուզեցա ունենալ նման ուսուցիչ՝ Որովհետև նա շատ բարի էր,՝ քանի, որ նա մենակ էր՝ նրա սիրտը մենակությունից ճմլվել էր, և այդ պատճառով նա չէր ուզում բարկանալ երեխաների վրա:

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ և կատարի’ր առաջադրանքները։

Երկրորդ հատվածում նկարագրում է Ստրադիին և իր սիրելի գրքերը։ Այս հատվածում ուզում է ասել, որ եթե այդ իրը քո համար արժեքավոր է, դու այն փաղաքշանքով ես վերաբերվում և չես ցանկանա, որ այդ իրը վնասվի։ Ասում է նաև, որ մարդ եթե ուրիշի գործին է նայում և չի ձանձրանում թեկուզ մեկ ժամ նայելուց, դա նշանակում է, որ դու հարգում ես նրան և նրա գործը և նայելով դու էլ ես զվարճանում իր փոխարեն։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։
Այո, որովհետև ծնողի ամեն ասածը քեզ համար է ասվում և այն ասում են, որ դու ուղղես քո սխալները և չկրկնես նրանց սխալները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ համար ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերն է, դպրոցում մայրիկին փոխարինողը․․․։ Իմ համար ուսուցիչը այն մարդն է, ումից դու պետք է շատ բաներ սովորես։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը
Որ, եթե դիմացինդ ջղային դեմք ունի, չի նշանակում, որ զայրացած է քո վրա։

Ոսկի քաղաքը

Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը»  հեքիաթն ամբողջությամբ կարդա’։

1.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։

Ուքանա թագավոր-շատ բարի, հոգատար:
Քանաքարա-թագավորի որդեգրած աղջիկը, խելացի և գեղեցիկ:
Դիվանա-երիտասարդ ով ապրում էր սխալ կյանքով սուտ էր խոսում բայց կարողացավ ուղղել իր սխալները և հասկացավ թե որն է երջանկությունը, նա դարձավ խելացի, ձգտող ու հասավ իր նպատակին:
Գոհար թագուհի-խելացի և իմաստուն թագուհի, ով գիտեր երջանկության գաղտնիքը։

2.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< …կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։

Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ:

Օրինակ՝

Երբ ես փոքր էի մտածում էի՝

Ես շուտով կմեծանամ մի մեքենա կունենամ և շատ փող, բայց ես չէի գիտակցում, որ այդ ամենի համար պետք է ձգտել:


3.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար:

Հեքիաթի երջանկությունը տրված էր՝ Դիվանային:

Սկզբում Դիվանան մտածում էր, որ հեշտ կխաբեր Քանաքարային և կամուսնանար նրա հետ, բայց ոչ: Այդ նրան չհաջողվեց՝ խաբելով: Նա գնաց Ոսկի քաղաք մի արծվի շնորհիվ և տեսավ, որ այնտեղ բոլորն երջանիկ են: Իմ համար երջանկությունը այն է, երբ մարդ հասնում է իր նպատակին:

Ոսկի քաղաք

17.11.22

Կարդա’ Հ. Թումանյանի «Ոսկի քաղաքը» հեքիաթի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը։

Առաջադրանքներ.

1.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը եւ մակնաբանի’ր։

Իմ կարծիքով ամենահուզիչ մասը այս երեք մասից դա այս մասն էր:

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհից աշխարհ ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին էլ պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին։— Մի՛ վերադառնա, Դիվանա, մեզ մոտ մնա, մեզ հետ ապրի։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները․․․

— Ո՛չ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես․․․

— Ո՛չ, չի լինելու որ չի լինելու։

Էն [ժամանակ] թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում, ու ճանապարհ է դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։ 

  1. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։

Սկզբում ես էլ էի մտածում ոնց Դիվանան այսինքն՝

Ոսկի քաղաքը լինելու է ոսկուց, նրանց բանակը լինելու է ոսկուց, տները լինելու են ոսկուց, ծառերը լինելու են ոսկուց՝

Այնտեղ ամեն ինչ լինելու են ոսկուց: