Բնագիտություն Ամփոփիչ

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։ Կայծակ, երբ ձյուն է գալիս:
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։ Ապակու կոտրվել, Փայտի այրվելը:
  3. Որո՞նք են ֆիզիկական երևույթների տարատեսակները։ Ձայնային, էլեկտրական, մագնիսական:
  4. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։ Պղնձի հիդրոքսիդի քայքայումը:
  5. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ: Գույնի, Համի, Հոտի, փոփոխությունը, գազի, ջերմության, Լույսի և նստվածքի անջատումը։
  6. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։ Մոմի այրվելը, կաթվի թթվելը, նեխած ձվի հոտը և այլն:
  7. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա։ Այո:
  8. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։ Երբ մի նյութ քայքայվում է և առաջանում է նոր բարդ կամ պարզ նյութ։
  9. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման։ Երբ երկու նյութ միանում են իրար առաջացնելով նոր նյութ։
  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։

 Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։

  1. Ի՞նչ է վառելանյութը։

Նյութերը որոնք այրվելիս անջատում են ջերմություն, կոչվում են վառելիք: Օրինակ՝ բենզին, տորֆ, քարածուխ:

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:

Օրինակ՝ Երբ թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:

Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից:

  1. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ
    հետևանքներ կարող են դրանք ունենալ:
    Թթվային անձրևը շատ վնասակար է կենդանիների բույսերի և ձկների համար որոնք ունեն քայքայման ռեակցիա:
  2. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    որովհետև այդ ամենը վնաս է հասցնում երկիր մոլորակին,օթին և բույսերին:

Leave a comment